ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1797-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԶՈՀՐԱՊԻ ՓՈՂՈՑԻ Հ.45/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 14.2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զավեն Հակոբյանի դիմումը` Զոհրապի փողոցի հ.45/1 հասցեի, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.06.2017թ. հ.20062017-01-0082 /գաղտնաբառ՝ PTIQ52ERNAUB/ վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20.06.2017թ. հ.20062017-01-0082 վկայականի գրանցման համար հիմք հանդիսացած «ԴԱՎԳ» ՍՊԸ-ի չափագրող Վալերի Պետրոսյանի /որակավորման համար՝ 059, տրված՝ 15.12.2011թ./ կողմից 17.04.2014թ. կազմված շինությունների հատակագիծը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2024թ. հ.Դ-1743-24 եզրակացությունը.
1. Աջափնյակ վարչական շրջանի, Զոհրապի փողոցի հ.45/1 հասցեի, սեփականության իրավունքով Զավեն Հակոբյանին պատկանող բնակելի տան «ԴԱՎԳ» ՍՊԸ-ի չափագրող Վալերի Պետրոսյանի /որակավորման համար՝ 059, տրված՝ 15.12.2011թ./ կողմից 17.04.2014թ. կազմված շինությունների հատակագծի բնակելի տուն-1-ի 1-ին հարկի հ.1՝ 14.2քմ մակերեսով հատվածի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 14.2քմ մակերեսով հատվածը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |