Գլխավոր տեղեկություն
Համար
N 1901-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 30.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1901-Ա

«27» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Ելենա Տիմոշենկո Անդրեևնա» ԱՁ-ի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ. 242-Ն որոշման հավելվածով.

1. «Ելենա Տիմոշենկո Անդրեևնա» ԱՁ-ին` 2024 թվականի մայիս ամսվա համար տրամադրել AA603 հաշվառման համարանիշի շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:

2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության մայիս ամսվա համար սահմանված 50.000 դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։

3. Սահմանել, որ «Ելենա Տիմոշենկո Անդրեևնա» ԱՁ-ն մայիս ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությանը ու վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի հ. 242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան