Գլխավոր տեղեկություն
Համար
N 714-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2024 թվականի N 714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանում և հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Օտարերկրացիների մասին» օրենքի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների հաշվառման կենտրոնացված տեղեկատվական համակարգի ձևավորումը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների հաշվառումը՝ կենտրոնացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ» բառերով.

3) հավելվածի 3-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետում «և դրա մասին որոշման ընդունման պահից» բառերը փոխարինել «չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, և վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից» բառերով,

բ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ապօրինաբար» բառից հետո լրացնել «(առանց համապատասխան թույլտվության)» բառերով, իսկ «տեղափոխելը,» բառը փոխարինել «տեղափոխելը կամ» բառերով,

գ. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում իրականացնելը.»,

դ. 4-րդ ենթակետում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 49-Ն որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների ցանկին համապատասխան» բառերով,

ե. 7-րդ ենթակետում «թույլտվության:» բառը փոխարինել «թույլտվության՝ բացառությամբ «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված դեպքերի.» բառերով,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, և վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից չի անցել մեկ տարի:».

4) հավելվածի 5-րդ կետը «ձևին համապատասխան» բառերից հետո լրացնել «՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում անհրաժեշտ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տվյալների բանկ են մուտքագրվում համապատասխանաբար միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից ինքնաշխատ եղանակով Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում ստացվող տվյալների հիման վրա։ Անհնարինության դեպքում տվյալների բանկ մուտքագրելու նպատակով տեղեկություններն ստացվում են սույն կարգով սահմանված ընթացակարգով:».

6) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը «սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանով.

7) հավելվածի 8-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ժամկետները լրանալու կամ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ կամ 8-րդ ենթակետերով նախատեսված պարտականությունը կատարելու մասին տեղեկատվությունը տվյալների բանկ մուտքագրված լինելու դեպքերում՝ նաև ինքնաշխատ եղանակով, եթե առկա չեն օտարերկրացուն անցանկալի համարելու այլ հիմքեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան