Գլխավոր տեղեկություն
Համար
N 1773-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1773-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի Հ.84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Խաչատրյանի դիմումը` Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.7/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման. հ.19042024-01-0130 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 21.07.2022թ. հ.ԴԳ 3935, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 19.07.2022թ. հ.ՄՇ/20982, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 18.07.2022թ. հ.22-13/2454 գրությունները, ՀՀ կադաստրի կոմիտեի 18/07/2022թ. հ.ԱՏ-18072022-01-0113 տեղեկանքը, «ԱԲԻՏ» ՍՊ ընկերության կողմից 08.08.2023թ. տրամադրած հ.274 և հ.275 եզրակացությունները համաձայն որոնց՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.7/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Խաչատրյանին պատկանող հողամասի շուկայական արժեքը կազմում է 14.800.000 ՀՀ դրամ, իսկ փոխանակման համար առաջարկվող համայնքային սեփականություն համարվող Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեի հարևանությամբ գտնվող հողամասի շուկայական արժեքը՝ 15.200.000 ՀՀ դրամ և տարբերություն կազմող 400.000 ՀՀ դրամի 13.02.2024թ. հ.240213068742001 վճարման անդորրագիրը:

Երևան քաղաքի ավագանին 2024 թվականի մարտի 12-ի հ.84-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Հայկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.7/2 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 108.11քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեին հարող տարածքում` տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 108.11քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:

Փոխանակության համար քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում /հողամասի ծածկագիրն է 01-004-110-472, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 11.09.2012թ. հ.500-Ն որոշման հավելվածում՝ տող 56503/։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն և 2024 թվականի մարտի 12-ի հ.84-Ա որոշումները, հաշվի առնելով աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/37829-22 եզրակացությունները և Ն/29359-23, Դ-50445-23, Դ-39514-23 գրությունները.

1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող համայնքային սեփականություն հանդիսացող Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեին հարող տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 108.11քմ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են 108.11քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 108.11քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դավթաշենի 3-րդ թաղամաս, հ.16/11» հասցեն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեին հարող տարածքում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային /կատեգորիան/ և գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունները սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման։

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 108.11քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները:

6. Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.7/2 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող Հայկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 108.11քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի 3-րդ թաղամասի հ.16/5 հասցեին հարող տարածքում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 108.11քմ մակերեսով հողամասի հետ:

7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայկ Խաչատրյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:

9. Ընդունել ի գիտություն, որ.

1) հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.

2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Հայկ Խաչատրյանի կողմից:

10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան