Գլխավոր տեղեկություն
Համար
N 710-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2024-15.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2024 թվականի N 710-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ ծրագիր).

2) Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2024 թվականի հունիսի 5-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման կարգը։

3. Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ու դրանց քաղաքաշինական պարզ փորձաքննության ծառայությունների ձեռքբերման և նախագծերի հրապարակման գործընթացը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 7-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերը հրապարակելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրի մասին իրազեկել անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


17.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 16-ի N 710-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն խնդիրներից է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովությունը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդրի լուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, որի ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։

2. Ներկա փուլում առաջարկվում է իրականացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

3. Ծրագրի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.

2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, որի դեպքում հավաստագրի իրացումն իրականացվում է կամ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա՝ անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով.

3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

5. Ծրագրի իմաստով շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), բացառությամբ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից.

2) ընտանիքների, որոնց անդամներից առնվազն մեկը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քմ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի։

6. Ծրագրի իմաստով ընտանիքը ծրագրին դիմելու օրվա դրությամբ գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսիններից (միայնակ ծնողից), նրանց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաներից, չամուսնացած զավակներից, ծնողներից, տատից, պապից, չամուսնացած եղբորից, քրոջից բաղկացած միավորն է։

7. Շահառու միավորի կազմը որոշվում է բոլոր չափահաս անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա։

8. Ընտանիքը (ընտանիքի անդամը) որպես շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։

9. Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը կմեկնարկի սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։

10. Ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 12 քմ-ից.

3) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը.

4) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

5) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին) կազմում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն 1 տոկոսը, որն իրականացնում է պետությունը.

6) հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակներում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից.

7) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.

8) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.

9) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում դրա ձեռքբերման նախապատվության իրավունքը պատկանում է պետությանը.

10) կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է՝

ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով՝ մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,

բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով։

Ընդ որում՝ մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշվում է ըստ հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի կողմից ընտրված բնակավայրի։ Մասնավորապես՝

1) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ.

2) սույն որոշման N 3 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 4 մլն դրամ.

3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածներում չներառված` Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր բնակավայրերում, բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին և 2-րդ գոտուց, բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ.

4) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափը՝ բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում։

12. Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում կարող է ներառվել նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված՝ առնվազն 400 քմ մակերեսով և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխանող հողամասի ձեռքբերման արժեքը, բայց ոչ ավելի, քան 3 մլն դրամի չափով։

13. Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման և սույն հավելվածի 12-րդ կետում նշված հողամասի ձեռքբերման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝

1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ և

2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ և

3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

14. Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե՝

1) ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս՝ բացառությամբ, եթե ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է եղել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` տվյալ տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին 400, ինչպես նաև պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ ռազմական ուսումնական կամ քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու համար.

2) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձանց անվամբ՝ անկախ բաժնեմասի չափից՝ բացառությամբ իրավահաջորդության կարգով փոխանցման դեպքերի.

3) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (եթե ժամանակացույցով նախատեսված ամսական վճարները գերազանցում են սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված սահմանաչափերը) ժամկետանց պարտավորությունները գերազանցում են 90 օրը։

15. Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

16. Շահառուն իրավունք ունի օգտվելու ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված ծրագրի)։ Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

17. Ծրագիրն իրականացվելու է հինգ տարվա ընթացքում (2024-2029 թթ.)՝ երեք փուլով։

18. Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է՝

1) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում.

3) զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները.

4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ և ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի՝ դրա արժեքի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով.

5) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գործող և սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պայմաններին՝ ծրագրին դիմելու օրվա դրությամբ բավարարող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։

19. Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

1) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում։

20. Ծրագրի երրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը և ընդգրկում է՝

1) առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.

2) սույն հավելվածի 18-րդ, 19-րդ կետերում և սույն կետի 1-ին ենթակետում չնշված մնացած ընտանիքները։

21. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված աջակցության եղանակները սկսում են գործել հետևյալ ժամանակացույցով՝

1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում՝ 2024 թվականի հուլիսի 15-ից.

2) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից։

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

22. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է աջակցություն տրամադրել ծրագրի շահառու որակված բոլոր ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 16-ի N 710-Լ որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Մարզ

Համայնք

Բնակավայր

Արարատ

Արարատ

Երասխ գյուղ

Զանգակատուն գյուղ

Լանջառ գյուղ

Ուրցալանջ գյուղ

Պարույր Սևակ գյուղ

Վարդաշատ գյուղ

Գեղարքունիք

Ճամբարակ

Ճամբարակ քաղաք

Աղբերք գյուղ

Այգուտ գյուղ

Անտառամեջ գյուղ

Արտանիշ գյուղ

Բարեպատ գյուղ

Գետիկ գյուղ

Դպրաբակ գյուղ

Թթուջուր գյուղ

Ծափաթաղ գյուղ

Կալավան գյուղ

Ձորավանք գյուղ

Ճապկուտ գյուղ

Մարտունի գյուղ

Ջիլ գյուղ

Վահան գյուղ

Վարդենիս

Ազատ գյուղ

Ախպրաձոր գյուղ

Այրք գյուղ

Ավազան գյուղ

Արեգունի գյուղ

Արփունք գյուղ

Գեղամաբակ գյուղ

Գեղամասար գյուղ

Դարանակ գյուղ

Զառիվեր գյուղ

Կախակն գյուղ

Կութ գյուղ

Կուտական գյուղ

Մաքենիս գյուղ

Ներքին Շորժա գյուղ

Նորաբակ գյուղ

Շատջրեք գյուղ

Շատվան գյուղ

Ջաղացաձոր գյուղ

Սոթք գյուղ

Վերին Շորժա գյուղ

Տրետուք գյուղ

Փամբակ գյուղ

Սյունիք

Կապան

Ագարակ գյուղ

Աղվանի գյուղ

Աճանան գյուղ

Անտառաշատ գյուղ

Առաջաձոր գյուղ

Արծվանիկ գյուղ

Բարգուշատ գյուղ

Գեղանուշ գյուղ

Գոմարան գյուղ

Դավիթ Բեկ գյուղ

Դիցմայրի գյուղ

Եղեգ գյուղ

Եղվարդ գյուղ

Ըրկենանց գյուղ

Խդրանց գյուղ

Խորձոր գյուղ

Ծավ գյուղ

Կաղնուտ գյուղ

Ձորաստան գյուղ

Ճակատեն գյուղ

Ներքին Խոտանան գյուղ

Ներքին Հանդ գյուղ

Նորաշենիկ գյուղ

Շիկահող գյուղ

Շիշկերտ գյուղ

Շրվենանց գյուղ

Չափնի գյուղ

Սզնակ գյուղ

Սյունիք գյուղ

Սրաշեն գյուղ

Սևաքար գյուղ

Վանեք գյուղ

Վարդավանք գյուղ

Վերին Խոտանան գյուղ

Տանձավեր գյուղ

Տավրուս գյուղ

Ուժանիս գյուղ

Օխտար գյուղ

Գորիս

Գորիս քաղաք

Ակներ գյուղ

Աղբուլաղ գյուղ

Բարձրավան գյուղ

Խնձորեսկ գյուղ

Հարթաշեն գյուղ

Ձորակ գյուղ

Ներքին Խնձորեսկ գյուղ

Շուռնուխ գյուղ

Որոտան գյուղ

Վանանդ գյուղ

Վերիշեն գյուղ

Քարահունջ գյուղ

Մեղրի

Ալվանք գյուղ

Այգեձոր գյուղ

Գուդեմնիս գյուղ

Թխկուտ գյուղ

Լեհվազ գյուղ

Լիճք գյուղ

Կարճևան գյուղ

Կուրիս գյուղ

Նռնաձոր գյուղ

Շվանիձոր գյուղ

Վահրավար գյուղ

Վարդանիձոր գյուղ

Տաշտուն գյուղ

Սիսիան

Ախլաթյան գյուղ

Աղիտու գյուղ

Անգեղակոթ գյուղ

 

Աշոտավան գյուղ

Արևիս գյուղ

Բալաք գյուղ

Բնունիս գյուղ

Բռնակոթ գյուղ

Գետաթաղ գյուղ

Գորայք գյուղ

Դաստակերտ քաղաք

Դարբաս գյուղ

Թանահատ գյուղ

Թասիկ գյուղ

Իշխանասար գյուղ

Լծեն գյուղ

Լոր գյուղ

Ծղուկ գյուղ

Հացավան գյուղ

Մուցք գյուղ

Նժդեհ գյուղ

Նորավան գյուղ

Շաղատ գյուղ

Շամբ գյուղ

Շաքի գյուղ

Շենաթաղ գյուղ

Որոտնավան գյուղ

Ույծ գյուղ

Սալվարդ գյուղ

Սառնակունք գյուղ

Սպանդարյան գյուղ

Վաղատին գյուղ

Տոլորս գյուղ

Տորունիք գյուղ

Ցղունի գյուղ

Քաջարան

Անդոկավան գյուղ

Աջաբաջ գյուղ

Բաբիկավան գյուղ

Գեղավանք գյուղ

Գեղի գյուղ

Գետիշեն գյուղ

Լեռնաձոր գյուղ

Կաթնառատ գյուղ

Կավճուտ գյուղ

 

Կարդ գյուղ

Կիցք գյուղ

Ձագիկավան գյուղ

Ներքին Գիրաթաղ գյուղ

Նոր Աստղաբերդ գյուղ

Ոչեթի գյուղ

Վերին Գեղավանք գյուղ

Վերին Գիրաթաղ գյուղ

Փուխրուտ գյուղ

Քաջարանց գյուղ

Քարուտ գյուղ

Տաթև

Շինուհայր գյուղ

Տաթև գյուղ

Հալիձոր գյուղ

Հարժիս գյուղ

Սվարանց գյուղ

Խոտ գյուղ

Տանձատափ գյուղ

Քաշունի գյուղ

Տեղ

Տեղ գյուղ

Արավուս գյուղ

Խնածախ գյուղ

Խոզնավար գյուղ

Կոռնիձոր գյուղ

Վաղատուր գյուղ

Քարաշեն գյուղ

Վայոց ձոր

Վայք

Ազատեկ գյուղ

Ախտա գյուղ

Արտավան գյուղ

Բարձրունի գյուղ

Գոմք գյուղ

Զառիթափ գյուղ

Խնձորուտ գյուղ

Կապույտ գյուղ

Հորադիս գյուղ

Մարտիրոս գյուղ

Նոր Ազնաբերդ գյուղ

Սարավան գյուղ

Սերս գյուղ

Ուղեձոր գյուղ

Փոռ գյուղ

Արենի

Ամաղու գյուղ

Գնիշիկ գյուղ

Ելփին գյուղ

Խաչիկ գյուղ

Չիվա գյուղ

Ռինդ գյուղ

Տավուշ

Իջևան

Ազատամուտ գյուղ

Ակնաղբյուր գյուղ

Աճարկուտ գյուղ

Այգեհովիտ գյուղ

Աչաջուր գյուղ

Բերքաբեր գյուղ

Դիտավան գյուղ

Լուսահովիտ գյուղ

Լուսաձոր գյուղ

Խաշթառակ գյուղ

Ծաղկավան գյուղ

Կայան գյուղ

Կիրանց գյուղ

Սարիգյուղ գյուղ

Սևքար գյուղ

Վազաշեն գյուղ

Բերդ

Բերդ քաղաք

Այգեձոր գյուղ

Այգեպար գյուղ

Արծվաբերդ գյուղ

Իծաքար գյուղ

Վերին Ծաղկավան գյուղ

Մովսես գյուղ

Նավուր գյուղ

Ներքին Կարմիր աղբյուր գյուղ

Նորաշեն գյուղ

Չինարի գյուղ

Չինչին գյուղ

Չորաթան գյուղ

Պառավաքար գյուղ

Վարագավան գյուղ

Վերին Կարմիր աղբյուր գյուղ

Տավուշ գյուղ

Նոյեմբերյան

Բաղանիս գյուղ

Բարեկամավան գյուղ

 

Բերդավան գյուղ

Դովեղ գյուղ

Կոթի գյուղ

Կողբ գյուղ

Ոսկեպար գյուղ

Ոսկեվան գյուղ

Ջուջեվան գյուղ

Ընդամենը՝

15 համայնք

242 բնակավայր

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 16-ի N 710-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Մարզ

Համայնք

Բնակավայր

Արագածոտն

Թալին

Գառնահովիտ գյուղ

Գետափ գյուղ

Զովասար գյուղ

Լուսակն գյուղ

Արարատ

Արարատ

Արմաշ գյուղ

Վեդի

Եղեգնավան գյուղ

Լուսառատ գյուղ

Արմավիր

Բաղրամյան

Արգինա գյուղ

Բագարան գյուղ

Երվանդաշատ գյուղ

Կողբավան գյուղ

Վանանդ գյուղ

Բաղրամյան գյուղ

Գեղարքունիք

Ճամբարակ

Դրախտիկ գյուղ

Շողակաթ գյուղ

Վարդենիս

Վարդենիս քաղաք

Ակունք գյուղ

Լճավան գյուղ

Գեղաքար գյուղ

Լուսակունք գյուղ

Խաչաղբյուր գյուղ

Ծովակ գյուղ

Կարճաղբյուր գյուղ

Մեծ Մասրիկ գյուղ

Նորակերտ գյուղ

Վանեվան գյուղ

Տորֆավան գյուղ

Փոքր Մասրիկ գյուղ

Լոռի

Ալավերդի

Բենդիկ գյուղ

Հագվի գյուղ

Մեծ Այրում գյուղ

Շամլուղ քաղաք

Փոքր Այրում գյուղ

Ջիլիզա գյուղ

Տաշիր

Ապավեն գյուղ

Արծնի գյուղ

Գոգավան գյուղ

Դաշտադեմ գյուղ

Ձյունաշող գյուղ

Ձորամուտ գյուղ

Մեդովկա գյուղ

Նորաշեն գյուղ

Պաղաղբյուր գյուղ

Պետրովկա գյուղ

Պրիվոլնոյե գյուղ

Թումանյան

Աթան գյուղ

Ահնիձոր գյուղ

Շամուտ գյուղ

Քարինջ գյուղ

Լոռի Բերդ

Լեջան գյուղ

Յաղդան գյուղ

Շիրակ

Անի

Աղին գյուղ

Անիպեմզա գյուղ

Բագրավան գյուղ

Իսահակյան գյուղ

Լուսաղբյուր գյուղ

Հայկաձոր գյուղ

Շիրակավան գյուղ

Ջրափի գյուղ

Ախուրյան

Բայանդուր գյուղ

Երազգավորս գյուղ

Հովունի գյուղ

Փոքրաշեն գյուղ

Քեթի գյուղ

Ամասիա

Ամասիա գյուղ

Ալվար գյուղ

Աղվորիկ գյուղ

Արավետ գյուղ

Արդենիս գյուղ

Արեգնադեմ գյուղ

Բանդիվան գյուղ

Բերդաշեն գյուղ

Բյուրակն գյուղ

Գառնառիճ գյուղ

Գտաշեն գյուղ

Դարիկ գյուղ

Եղնաջուր գյուղ

Երիզակ գյուղ

Զարիշատ գյուղ

Զորակերտ գյուղ

Լորասար գյուղ

Ծաղկուտ գյուղ

Կամխուտ գյուղ

Հովտուն գյուղ

Մեղրաշատ գյուղ

Շաղիկ գյուղ

Պաղակն գյուղ

Աշոցք

Աշոցք գյուղ

Արփենի գյուղ

Բաշգյուղ գյուղ

Բավրա գյուղ

Գոգհովիտ գյուղ

Զույգաղբյուր գյուղ

Թավշուտ գյուղ

Թորոսգյուղ գյուղ

Լեռնագյուղ գյուղ

Կարմրավան գյուղ

Կաքավասար գյուղ

Կրասար գյուղ

Հարթաշեն գյուղ

Ձորաշեն գյուղ

Ղազանչի գյուղ

Մեծ Սեպասար գյուղ

Մուսայելյան գյուղ

Սալուտ գյուղ

Սարագյուղ գյուղ

Սարապատ գյուղ

Սիզավետ գյուղ

Վարդաղբյուր գյուղ

Ցողամարգ գյուղ

Փոքր Սարիար գյուղ

Փոքր Սեպասար գյուղ

Սյունիք

Կապան

Կապան քաղաք

Մեղրի

Մեղրի քաղաք

Ագարակ քաղաք

Սիսիան

Սիսիան քաղաք

Քաջարան

Քաջարան քաղաք

Վայոց ձոր

Վայք

Վայք քաղաք

Արին գյուղ

Զեդեա գյուղ

Կարմրաշեն գյուղ

Հերհեր գյուղ

Արենի

Արենի գյուղ

Եղեգիս

Աղնջաձոր գյուղ

Արատես գյուղ

Արտաբույնք գյուղ

Գետիկվանք գյուղ

Գողթանիկ գյուղ

Եղեգիս գյուղ

Թառաթումբ գյուղ

Կալասար գյուղ

Հերմոն գյուղ

Հորբատեղ գյուղ

Հորս գյուղ

Սալլի գյուղ

Սևաժայռ գյուղ

Վարդահովիտ գյուղ

Քարագլուխ գյուղ

Տավուշ

Նոյեմբերյան

Նոյեմբերյան քաղաք

Այրում քաղաք

Արճիս գյուղ

Բագրատաշեն գյուղ

Դեբեդավան գյուղ

Դեղձավան գյուղ

Զորական գյուղ

Լճկաձոր գյուղ

Հաղթանակ գյուղ

Պտղավան գյուղ

Ընդամենը՝

22 համայնք

148 բնակավայր

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2024, N 1526-Լ 27.09.2024, N 710-Լ
14.06.2024, N 868-Լ 15.06.2024, N 710-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան