Գլխավոր տեղեկություն
Համար
N 1723-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1723-Ա

«10» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ ԹԻՎ 250 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ֆրիդա Ստեփանյանի լ/ա Արմեն Գրիգորյանի դիմումը՝ Ն.Չարբախի թիվ 250 հասցեում գտնվող հողամասի (խաղողի այգի) սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.12.1995թ. հ.039465 պետական ակտը, Դ-66134-22 դիմումով ներկայացված համաձայնությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-24012022-01-0820, հ.ԱՏ‑26112021-01-0465, հ.ԱՏ-04032022-01-1004, հ.ԱՏ-14112022-01-0309, հ.ԱՏ‑14112022-99-0290, հ.ԱՏ-14112022-01-0186 տեղեկանքները և հ.Կ-01062021-01-0091 որոշումը, Նվարդ Հովհաննիսյանի և Ռոզա Սարգսյանի հայտարարությունները, ինչպես նաև թիվ 7 լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հայտարարագիրը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ համադրումները վերացնելուց հետո հողամասի մակերեսը կազմում է 1741.10քմ՝ հողի սեփականության իրավունքի 25.12.1995թ. հ.039465 պետական ակտում ամրագրված 1800.0քմ-ի փոխարեն:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52‑րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.10.2022թ. հ.Դ-66134-22 եզրակացությունը, 17.07.2023թ. հ.Դ-34794-23, 62521-23 և 13.02.2024թ. հ.Դ-17147-24 գրությունները.

1. Սահմանել, որ Ն.Չարբախի թիվ 250 հասցեում գտնվող հողամասի (խաղողի այգի) 1741.10քմ սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան