ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 787-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և ծառայողական զենքի շրջանառության կարգը, մարտական զենքի և դրա փամփուշտների նոր տեսակների (նմուշների)՝ պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների կողմից սպառազինման ընդունման կարգը, պետական ռազմականացված կազմակերպություններում սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի N 722 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 889-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրից, որոշման 1-ին կետից և որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «մարտական և ծառայողական» բառերը․
2) որոշման նախաբանում «5-րդ հոդվածի 9-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ» բառերով․
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ծառայողական զենքը» բառերը փոխարինել «քաղաքացիական և ծառայողական զենքը» բառերով, «ծառայողական զենքի» բառերը՝ «քաղաքացիական և ծառայողական զենքի» բառերով, իսկ «անձանց» բառից հետո լրացնել «միջոցով» բառը.
4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4․ Կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչումով կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձինք իրավունք ունեն զենքի ձեռքբերման թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ: Զենքը ձեռք է բերվում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|