Գլխավոր տեղեկություն
Համար
N 1888-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 27.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1888-Ա

«27» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։

3․ Հանձնարարել Երևանի Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

27.05.2024 թ.

հ. 1888-Ա որոշման

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հողամասի հասցեն

Ծածկա-գիրը

Հողի կա-դաստրային ծածկագիրը

Մա-կերեսը
/քմ/

Հողամասի նպատա-կային նշանա-կությունը

Հողամասի գործառ-նական նշանա-կությունը

1քմ հողամասի կա-դաստրային արժեքը (ՀՀ դրամ)

1քմ հողամասի մեկնար-կային գինը ՀՀ դրամ

/գտնվելու վայրը/

տարածա-գնահատման գոտին

Նորք-Մարաշ վարչական շրջան

   

1

Բուժաշ-խատողների փողոց, հ.117
/7-րդ գոտի/

Ա2024/02

01-009-0060-0008

 1,711.70

Բնակա-վայրերի

բնակելի կառու-ցապատ-ման

24889

65.000

2

Գ.Հովսեփյան փողոց, հ.62/1 /6-րդ գոտի/

Ա2024/01

01-009-0090-0737

 1,776.75

Բնակա-վայրերի

բնակելի կառու-ցապատ-ման

38290

65.000

Ավան վարչական շրջան

   

3

Մ.Բաբաջանյան փողոց, հ.62
/6-րդ գոտի/

Ա2024/04

01-002-0002-0238

 70.61

Բնակա-վայրերի

հասարա-կական կառու-ցապատ-ման

38290

77.000

Նոր Նորք վարչական շրջան

   

4

Հ.Թևոսյան փողոց, հ.1/13 /6-րդ գոտի/

Ա/2024/03

01-008-0201-0042

 1,466.80

Բնակա-վայրերի

հասարա-կական կառու-ցապատ-ման

38290

65.000

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան