Գլխավոր տեղեկություն
Համար
N 343-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 343-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,900,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2024 թվականի ապրիլի 16-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱՖՎ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 343-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նկատառումով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից նախկինում կառուցված թվով 6 բնակելի տների տանիքներին այլընտրանքային արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայր

բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

9,900,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ներքին

Խնձորեսկ բնակավայրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված 6 ընտանիք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի մայիսի 22-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

6 բնակելի տների տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 9,900,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մայիսի 22-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու-թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

6 բնակելի տների տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 9,900,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-թյունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ