ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 861-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝
ա. վերնագիրը, 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 12-րդ և 14-րդ կետերը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ատեստավորման նպատակն է գնահատել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունների իմացությունը, ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանները, իսկ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների (այսուհետ՝ զինծառայող) մասով՝ մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունների իմացությունն ու կրակային և շարային պատրաստության աստիճանները, որոնց գնահատման արդյունքներով զինծառայողներին որակավորման համար վճարել հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:»,
գ. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,
դ. 10-րդ կետը «իսկ» բառից հետո լրացնել «մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող» բառերով,
ե. 15-րդ կետի երրորդ նախադասությունում «այն զինծառայողը, որն ունի» բառերը փոխարինել «մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետի 3-րդ կամ 6-րդ ենթակետով սահմանված պատճառական կապով պայմանավորված՝» բառերը,
զ. 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետով սահմանված այլ պատճառական կապով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված` չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում ունեցող մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնող զինծառայողը կարող է սույն կարգի համաձայն դիմել և մասնակցել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորմանը, որի արդյունքներով նրան հավելավճար հաշվարկվում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների համար սահմանված չափով:»,
է. 17-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումն անցկացվում է անընդմեջ 4 օրում, իսկ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումը՝ անընդմեջ 3 օրում՝ համապատասխան պատրաստության աստիճանի գնահատումը և թեստավորումն իրականացնելով առանձին օրերին:»,
ը. 37-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «Ատեստավորման» բառը փոխարինել «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման» բառերով,
թ. 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին կետ՝
«37.1. Սույն կարգի 37-րդ կետով սահմանված պայմանները տարածվում են նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորման ու դրանց արդյունքներով կայացվող եզրակացությունների վրա:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման վերնագիրը և 2-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ՝
«1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը` սույն որոշման հավելվածում սահմանված հավելավճարների չափերի 60 տոկոսի չափով:».
3) որոշման հավելվածում «ավագ ենթասպա» զինվորական կոչումով պաշտոններին վերաբերող 38-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին և 37.2-րդ կետեր՝
« |
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: