Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 501-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշմամբ հաստատված՝

1) N 1 հավելվածում՝

ա․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարար» բառով, իսկ նշված տողից հետո լրացնել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (իրավական ոլորտը համակարգող - հանձնաժողովի նախագահի տեղակալ)» տողը,

բ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ» բառերով,

գ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» տողից հետո լրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ» տողը,

դ. «ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ» բառերով,

ե․ «Փրկարար ծառայության տնօրեն» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն - ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով,

զ․ «Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ» բառերով,

է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերով,

ը. «Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ» բառերով,

թ․ «Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով.

2) N 2 հավելվածում՝

ա․ 10-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարին» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարին» բառերով, իսկ «արտակարգ իրավիճակների նախարարը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարը» բառերով,

բ․ 13-րդ կետի 1-ին ենթակետում «հանձնաժողովի անդամներից որևէ մեկին» բառերը փոխարինել «հանձնաժողովի նախագահի տեղակալին» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ