Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 342-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 276,890,480 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Նարինե և Գեղանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270912) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՀՀ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,635,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08404037) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՆՏ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 272,530,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Արամե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08270782) 2024 թվականի ապրիլի 22-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,725,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 342-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ, ներկայումս Նալբանդյան համայնքում բնակվող, անշարժ գույք չունեցող ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կառուցել թվով 4 բնակելի տուն՝ յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

276,890,480 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ, ներկայումս Նալբանդյան համայնքում բնակվող, անշարժ գույք չունեցող ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի
30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում նախատեսվում է կառուցել թվով 4 բնակելի տուն (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով)՝ 272,530,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը․

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում թվով 4 բնակելի տների (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ՝ 2,725,300 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը․

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում թվով 4 բնակելի տների (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ՝ 1,635,180 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) նախատեսվում է կատարել տարածքի ուղղաձիգ հարթեցում տների կառուցման համար, կառուցել թվով 4 բնակելի տուն (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով)՝ անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, անցկացնել արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքները՝ 272,530,000 դրամի չափով․

2) տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,725,300 դրամի չափով․

3) հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 1,635,180 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Արմավիրի մարզպետի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան