Գլխավոր տեղեկություն
Համար
N 1714-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1714-Ա

«10» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ՄՈՍԿՈՎՅԱՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ – Ք.ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսի Չիթչյանի կողմից լիազորված անձ` Էդուարդ Համազասպի Պետրոսյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով.

1. «ՄՈՍԿՈՎՅԱՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ – Ք.ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ՄՈՍԿՈՎՅԱՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ – Ք.ԵՐԵՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան