Գլխավոր տեղեկություն
Համար
N 1609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1609-Ա

«03» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿՈՒՂԻ ԵՎ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա, Արտակ և Լեռնիկ Մարտիրոսյանների լ/ա Արմեն Մելքումյանի դիմումը՝ Եզնիկ Կողբացու փողոցի հ.20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուսաննա, Արտակ և Լեռնիկ Մարտիրոսյաններին պատկանող բնակելի տան նկուղի և 1-ին հարկի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 26.03.2009թ. հ.2261548 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.03.2024թ. հ.Դ-34099-24 եզրակացությունը.

1. Եզնիկ Կողբացու փողոցի հ.20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուսաննա, Արտակ և Լեռնիկ Մարտիրոսյաններին պատկանող բնակելի տան նկուղի և 1-ին հարկի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան