Գլխավոր տեղեկություն
Համար
N 431-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 431-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2024 թվականի մայիսի 13-14-ը աշխատանքային այցով Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Դանիայի Թագավորություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արմեն Գրիգորյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արշակ Մուսախանյանինը, Սևակ Ղահրամանյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արարատ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Սարգիս Խանդանյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ չվերթ՝ 2024 թվականի մայիսի 13-ին՝ Երևան-Կոպենհագեն, իսկ մայիսի 14-ին՝ Կոպենհագեն - Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

13.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 431-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Գրիգորյան   - Անվտանգության խորհրդի քարտուղար
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար (13.05.2024 թ. – 15.05.2024 թ.)
Ս. Խանդանյան   - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աղաջանյան   - Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան
Ա. Գասպարյան   - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
Ն. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետ
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Ա. Մուսախանյան   - Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
Ս. Ղահրամանյան   - Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

13.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան