Գլխավոր տեղեկություն
Համար
N 687-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 հունիսի 2013 թվականի N 687-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` քաղաք Երևան, Նորք-Մարաշ Ա. Նալբանդյան փողոց 62 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 41 180 000 դրամ շուկայական արժեքով 147 քառ. մետր մակերեսով և Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ N 14 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 11 200 000 դրամ շուկայական արժեքով 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները (այսուհետ՝ տարածքներ) համապատասխանաբար հետ վերցնել «Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոց» ու «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և տասնհինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

(1-ին կետը լրաց., փոփ. 23.05.24 N 749-Ա)

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)՝ պայմանագրերում նախատեսելով, որ`

 1) «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 15-օրյա ժամկետում.

 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման մասին պայմանագրերը ենթակա են լուծման:

 3. Սահմանել, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 2

Երևան