Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-39-Ն-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2024
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-39-Ն-13

2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Որոշում է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 1-ի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1. Դատավորի կողմից մինչդատական ակտերի դեմ ներկայացված բողոքները, ինչպես նաև դատական ակտերն ի կատար ածելու, դատական ակտերի կատարումը հետաձգելու, նշանակված պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքները վերադարձվելու դեպքում, դրանք կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում են նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»,

2) Որոշման Հավելված 1-ի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1. Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված բողոքը վերադարձվելու դեպքում, այն կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում է նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»:

3) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Վճռաբեկ դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Սերգեյ Մարաբյան» բառերը,

4) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ վարչական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սլավիկ Թորոսյան» բառերը փոխարինել «Ռուստամ Մախմուդյան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2024 թ. ապրիլի 9

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2024 թվական: