ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 753-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված՝ 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ («Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել սպասարկող ավտոմեքենաներ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ավտոմեքենաները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք միասնական սոցիալական ծառայությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 23-ի N 753-Ա որոշման |
1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐ
Ընդհանուր նկարագիրը
Առաջարկվող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ փոխադրամիջոց) պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամապատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինի նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին՝ ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:
Մատակարարի կողմից առաջարկվող փոխադրամիջոցը պետք է համապատասխանի դրա շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը՝ հայտը ներկայացնելու պահին (հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=178208):
Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի Մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է Մատակարարի կողմից՝ իր միջոցների հաշվին:
Չափաբաժին 1 |
Քանակ 5* |
Տեխնիկական մասնագրեր ՏՄ |
Պահանջվող ՏՄ |
Արտադրման տարեթիվը |
2024 |
Թափքի տեսակը |
ՈՒՆԻՎԵՐՍԱԼ |
Անիվային ֆորմուլան |
Լիաքարշակ 4WD |
Անիվային բազա, մմ |
2600-2755 |
Նստատեղեր |
5 |
Շարժիչի մխոցներ/փականները |
4-6/16-20 |
Շարժիչի հզորությունը՝ ձ/ուժ |
150-200 |
Շարժիչի ծավալը, լիտր |
2-2.5 |
Շարժիչի տեսակը |
Բենզինային |
Բնապահպանական չափորոշիչ |
Բնապահպանական դաս 5 |
Փոխանցման տուփը |
Ավտոմատ |
Ղեկը |
Հիդրավլիկ |
Նախընտրելի գույներ |
Սպիտակ/մոխրագույնի երանգներ |
Երաշխիք |
Առնվազն 3 տարի կամ 100,000.0 կմ մատակարարի ք. Երևանում և ՀՀ մարզերում գործող սրահներում՝ տվյալ պահին մատակարարի մոտ գործող սակագներով |
Ավտոմեքենայի համալրվածությունը |
Բազային |
*) Ծանոթագրություն. առաջարկվող Փոխադրամիջոցների գումարային գինը չպետք է գերազանցի 80 մլն դրամ գումարը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|