ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.7-րդ ենթակետով.
«9.7. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար` այդ թվում`
9.7.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար՝
9.7.1.1. Երևան քաղաքի տարածքում և |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.1.2. Երևան քաղաքի տարածքում |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.1.3. մի քանի մարզերի տարածքներում |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.1.4. մեկ մարզի տարածքում |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.2. ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար՝
9.7.2.1. Երևան քաղաքի տարածքում և |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.2.2. Երևան քաղաքի տարածքում |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.7.2.3. մի քանի մարզերի տարածքներում |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.7.2.4. մեկ մարզի տարածքում |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար՝
9.7.3.1. Երևան քաղաքի տարածքում և |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.3.2. Երևան քաղաքի տարածքում |
բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.3.3. մի քանի մարզերի տարածքներում |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.3.4. մեկ մարզի տարածքում |
բազային տուրքի 100-ապատիկից 150-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|