Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.633
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի ապրիլի 28-ին 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.7-րդ ենթակետով.

 

«9.7. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար` այդ թվում`

 

9.7.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակման համար՝

 

9.7.1.1. Երևան քաղաքի տարածքում և
մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում
հեռուստահաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

9.7.1.2. Երևան քաղաքի տարածքում
հեռուստահաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

9.7.1.3. մի քանի մարզերի տարածքներում
հեռուստահաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

9.7.1.4. մեկ մարզի տարածքում
հեռուստահաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 250-ապատիկի չափով

 

9.7.2. ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման համար՝

 

9.7.2.1. Երևան քաղաքի տարածքում և
մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 250-ապատիկի չափով

 

9.7.2.2. Երևան քաղաքի տարածքում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

9.7.2.3. մի քանի մարզերի տարածքներում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 200-ապատիկի չափով

 

9.7.2.4. մեկ մարզի տարածքում
ռադիոհաղորդումների եթերային
հեռարձակման համար`

բազային տուրքի 150-ապատիկի չափով

 

9.7.3. հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար՝

 

9.7.3.1. Երևան քաղաքի տարածքում և
մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում
հեռուստահաղորդումների կաբելային
հեռարձակման համար`

բազային տուրքի 500-ապատիկի չափով

 

9.7.3.2. Երևան քաղաքի տարածքում
հեռուստահաղորդումների կաբելային
հեռարձակման համար`

բազային տուրքի 400-ապատիկի չափով

 

9.7.3.3. մի քանի մարզերի տարածքներում
հեռուստահաղորդումների կաբելային
հեռարձակման համար`

բազային տուրքի 250-ապատիկի չափով

 

9.7.3.4. մեկ մարզի տարածքում
հեռուստահաղորդումների կաբելային
հեռարձակման համար`

բազային տուրքի 100-ապատիկից 150-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. մայիսի 20
Երևան
 ՀՕ-112-Ն