ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 699-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի 17-րդ փողոցի 47 եկեղեցի հասցեում գտնվող՝ 1.18535 հեկտար մակերեսով 08-108-0118-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող պատմական և մշակութային գործառնական նշանակությամբ հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Առաջարկել Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացի իրականացման նպատակով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ 30-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների նոտարական վավերացման պայմանագրի կնքումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» N 616 որոշման 1-ին կետից հանել «և Շիրակի մարզի Մարմաշենի» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.09.2024, N 1463-Ա | 13.09.2024, N 699-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|