1. ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
1) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ |
NN
ը/կ |
Տեղեկատվության անվանումը |
Տեղեկատվության բնութագիրը |
1. |
Փոթորիկ |
քամու առավելագույն արագությունը
33 մ/վրկ և ավելի |
2. |
Ուժեղ քամի (այդ թվում`
փոթորկանք) |
պոռթկումը 25 մ/վրկ և ավելի արագությամբ
կամ միջին արագությունը 20 մ/վրկ և ավելի |
3. |
Պտտահողմ |
ուժեղ պտտահողմ սյան կամ ձագարի տեսքով
ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ |
4. |
Ուժեղ հորդառատ անձրև |
քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում |
5. |
Երկարատև ուժեղ անձրև |
տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12
ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում |
6. |
Խոշոր կարկուտ |
մթնոլորտային պինդ տեղումներ՝ 10 մմ և ավելի տրամագծով |
7. |
Շատ ուժեղ ձյուն |
քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում |
8. |
Ուժեղ մառախուղ |
տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի |
9. |
Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա |
նստվածք լարերի վրա`
մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով
ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով |
10. |
Ուժեղ բուք, այդ թվում` գետնաբուք |
1 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու պոռթկմամբ և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով |
11. |
Ձնահյուս |
լեռներից իջնող հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ |
12. |
Արտակարգ հրդեհավտանգություն |
հրդեհավտանգության 4-րդ կարգ և ավելի (4000°C ավելի` ըստ Նեստերովի բանաձևի) |
13. |
Սաստիկ սառնամանիքներ |
հովտային և նախալեռնային շրջաններում`
-20°C և ցածր լեռնային շրջաններում` -30° և ցածր |
14. |
Սաստիկ շոգեր |
հովտային շրջաններում` 40°C և ավելի նախալեռնային շրջաններում` 35°C և ավելի լեռնային շրջաններում` 32°C և ավելի |
2) ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ |
1. |
Ցրտահարություններ |
բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր օդում կամ հողի մակերևույթին՝ օդի միջին օրական դրական ջերմաստիճանի պայմաններում |
2. |
Հողի գերխոնավություն |
վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա 10 օր և ավելի հողը գտնվում է կպչող և հոսող վիճակում |
3. |
Խորշակ |
մշակաբույսերի վեգետացիայի շրջանում 3 օր անընդմեջ և ավելի օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ ավելի քան 7 մ/վրկ արագության քամու առկայություն, որի դեպքում հարաբերական խոնավությունը իջնում է 30% և ցածր, իսկ ջերմաստիճանը բարձրանում է +25°C և ավելի |
4. |
Մթնոլորտային երաշտ |
բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում 30°C-ից, իսկ 1800 մ և ավելի բարձրություններում 25°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում |
5. |
Հողի երաշտ |
երևույթ, որի դեպքում բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում տեղումների բացակայության պայմաններում հողի 0-20 սմ շերտում 10 օր անընդմեջ արդյունավետ խոնավության պաշարները կազմում են մինչև 10 մմ |
3) ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ |
1. |
Գետերում ջրի շատ բարձր ելքեր |
գարնանային վարարումների ընթացքում ձնհալքով և անձրևներով պայմանավորված՝ և (կամ) ամառ-աշնանային հորդացումների ժամանակ հորդառատ անձրևներով և կարճատև ձնհալքով պայմանավորված` ջրի ելքերի բարձրացում տվյալ գետի/դիտակետի բացարձակ առավելագույն ելքի 70 տոկոսից ավելիի
դեպքում |
2. |
Հանկարծահաս հեղեղում |
համեմատաբար բարձր (պիկային) ելքերով կարճատև հեղեղում, ինչպես նաև այն տարածքների և օբյեկտների արագ ջրածածկումը, որոնք սովորաբար ջրի տակ չեն գտնվում (ճանապարհներ, շինություններ և այլն) |
3. |
Սելավ |
առատ տեղումներով պայմանավորված` մեծա- քանակ ջրի հոսք, որը պարունակում է շատ մեծ քանակությամբ կախված և գլորվող կոշտ նյութեր և կարող է վնաս հասցնել բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին,
ոռոգման համակարգերին և այլն |
4. |
Գետերում ջրի շատ ցածր ելքեր |
տվյալ գետի/դիտակետի բացարձակ նվազագույն ելքի 90 տոկոսից ցածր ելքի դեպքում |
4) ՌԱԴԻԱՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ |
1. |
Ռադիացիայի մակարդակ |
60 մկռ/ժամ և ավելի |
2. |
Ռադիոակտիվ աերոզոլների
խտություն |
մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների
խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3 |
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
1. |
Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական
երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը
հանրապետության տարածքում |
|
2. |
Արեգակի ճառագայթների ուլտրամանուշակագույն ինդեքսի կանխատեսում` ըստ մարզերի և Երևան քաղաքի համար |
յուրաքանչյուր աշխատանքային օր |
3. |
Եղանակի կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար |
եղանակի կարճաժամկետ և միջնաժամկետ
կանխատեսումներ |
4. |
Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները |
յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում են հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար |
5. |
Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին |
|
6. |
Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա)
բնութագրերը |
|
7. |
Սևանա լճի մակարդակ |
տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա
լճի ջրի մակարդակի վերաբերյալ |
8. |
Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակ |
տրվում է ամենօրյա տեղեկատվություն Արփա-
Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալի վերաբերյալ |
9. |
Ըստ «Գեղամավան» դիտակետի Սևանա լճից բաց թողնված ջրի քանակ |
տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա
լճից իրականացված ջրառի ծավալի վերաբերյալ |
10. |
Ջրամբարների ջրալցվածություն |
տրվում է ամենօրյա տեղեկատվություն ջրամբարներում առկա ջրի ծավալների վերաբերյալ |
11. |
Գետերում ջրի ելքերը |
ըստ գետային դիտակետերի տրվում է ամենօրյա տեղեկատվություն գետերում նախորդ և ընթացիկ օրվա ջրի ելքերի վերաբերյալ |
12. |
Հիդրոլոգիական կանխատեսումներ |
տրվում են ամենօրյա, տասնօրյակային, ամսական կտրվածքով գետերում ջրի ելքերի կանխատեսումներ |
13. |
Ամսական
եղանակային պայմանների կանխատեսում |
ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը |
14. |
Սեզոնային
եղանակային պայմանների կանխատեսում |
եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը |
15. |
Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
16. |
Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութա-բանական պայմանների մասին |
յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
17. |
Հայաստանի Հանրապետության գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում |
ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին տրվում է հանրապետության գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի, Սևանա լիճ և խոշոր ջրամբարներ գարնանային վարարումների ընթացքում գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ) առավելագույն լցվածության, Սևանա լճի մակարդակի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք կազմվում են նախաձմեռային և ձմեռային ամիսների փաստացի, և վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների
վերլուծության հիման վրա |
18. |
Սևանա լճի ջրային հաշվեկշիռ |
ամեն ամսվա և տարվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչների արժեքների և դրանց հարաբերակցության, ինչպես նաև լճի ձևաչափական բնութագրիչների
վերաբերյալ |
19. |
Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման փուլերի և վնասվածության
վերաբերյալ |
տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների և խոնավության հիման վրա |
20. |
Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսումներ`
1) վեգետացիայի վերսկսման ժամանակ
2) ցողունակալման ժամանակ
3) մոմային հասունացման ժամանակ |
տեղեկատվությունը տրվում է 3 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա |
21. |
Բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ |
տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա։ Կանխատեսումները կատարվում են յուրաքանչյուր մշակաբույսի համար 1-3 ամիս վաղօրոքությամբ՝ պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, ինչպես նաև մշակաբույսերի սորտերի հասունացման ժամկետներով |
22. |
Պտղատու, հատապտղատու մշակաբույսերի և խաղողի աճի զարգացման փուլերի և ժամկետների ու բերքատվության կանխատեսումներ |
տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա. կանխատեսումները կատարվում են 4 անգամ՝ մարտ-հուլիս ամիսներին |
23. |
Տասնօրյակային ագրոտեղեկագրեր |
ներառում են տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական պայմաններ, մշակաբույսերի ցանքի, աճի, զարգացման և գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տվյալներ |