Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.04.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ԱՊՐԻԼԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 48-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, հիմք ընդունելով «Հանրակրթական ծրագրով» «Սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից տրամադրված 3059.7 հազ. դրամ դրամաշնորհը և Ապարան համայնքի 19 գյուղերի ասֆալտապատման աշխատանքների կատարման համար հատկացված 230.918,6 հազ. դրամ սուբվենցիան, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանատան կողմից հատկացված Արագած, Քուչակ ու Շենավան գյուղերի ամբուլատորիաների շենքերի վերանորոգման համար 32.731,311 հազ. դրամ ֆինանսավորումը.

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Ապարան համայնքի 2024թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա. Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 263.649,911 հազ. դրամ՝ համաձայն հավելվածի.

բ. Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 263.649,911 հազ. դրամով:

2. Ապարան համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային բյուջեների ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունը՝

2.1. Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4237 հոդվածին ավելացնել՝ 2000.0 հազ դրամ:

2.2. Ընդհանուր բնույթի համայնքային ծախսեր բնագավառի նախահաշվի 4261 հոդվածին ավելացնել՝ 1.138,6 հազ դրամ, 5134 հոդվածին՝ 5.000,0 հազ դրամ:

2.3. Մշակութային ծրագրեր բնագավառի 4239 հոդվածին ավելացնել՝ 4.811.1 հազ. դրամ:

2.4. «Ապարան համայնքի Վարդանանց ասպետների անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել՝ 1572.6 հազ. դրամ

2.5. «Ապարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել 415.8 հազ. դրամ

2.6. «Ապարան համայնքի Արագածի Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել 441.2 հազ. դրամ

2.7. «Ապարան համայնքի Քուչակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել 303.3 հազ. դրամ

2.8. «Ապարան համայնքի Հարթավան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախահաշվի 4637 հոդվածին ավելացնել 326.9 հազ. դրամ

2.9. Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4251 հոդվածից պակասեցնել՝ 4949.7 հազ. դրամ, 5113 հոդվածից՝ 5.000,0 հազ. դրամ պակասեցնել:

2.10. Սպորտային ծրագրեր բնագավառի 4239 հոդվածից պակասեցնել՝ 1500.0 հազ. դրամ, 4261 հոդվածից՝ 500,0 հազ. դրամ 4269 հոդվածից՝ 1000,0 հազ. դրամ պակասեցնել

3. «Ապարան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023թ. N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանի՝ (Կողմ-13), (Դեմ-0),

(Ձեռնպահ-0)

 

 

Արկադի Կարապետյան

Դավիթ Ենոքյան

Հայկ Սեդրակյան

Արթուր Խալաթյան

Արարատ Ավդալյան

Վահան Մակարյան

Աղաբեկ Մանուկյան

Խաչիկ Գեղամյան

Սևակ Սաֆարյան

Արշակ Սարգսյան

Արտյոմ Կարապետյան

Ժորա Կոստանյան

Արամ Ասատրյան

   

 

 Համայնքի ղեկավար՝

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելված N 1

 

Հավելված N 2

 

Հավելված N 3

 

Հավելված N 4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: