Գլխավոր տեղեկություն
Համար
N 1510-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.04.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1510-Ա

«26» ապրիլի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.04.2024 թ.

հ. 1510-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Սուսաննա Մանուչարյան
/լիազորված անձ/
Նշան Մանուչարյան
/սեփականատեր/

Կոտովսկու փողոց, հ.84

բնակելի տուն

Նշան Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտովսկու փողոցի հ.84 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.20012016-01-0147/ տրամադրել հասցե՝ Կոտովսկու փողոց, հ.84/2

01011G9G3CB2

 

2

Արմեն Աբովյան
/լիազորված անձ/
Հարություն Ջանգոյան

Նոր Խարբերդի այգետարածք, վերին 2-րդ թաղամաս, 29-րդ փողոց, հ.448

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.08.2023թ. h.7554 վկայագրով, Հարություն Ջանգոյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի վերին 2-րդ թաղամասի 29-րդ փողոցի հ.448 հողամասին /հիմք՝ «ԵՐԵՎԱՆ» նոտարական տարածքի նոտարի 28.08.2023թ. հ.7553 որոշում/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 29-րդ փողոց, հ.4/1

01011PCCSQWZ

 

3

Աշոտ Վարդանյան

Լուկաշինի 3-րդ փողոց, հ.5/26

հողամաս

Աշոտ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշինի 3-րդ փողոցի հ.5/26 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.06072022-01-0424/ բաժանման հատակագծով առանձնացվող 249.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի 3-րդ փողոց, հ.3/7

01001WBNLYNY

 

4

Նշան և Սարգիս Սարգսյաններ

Մ. Գլինկայի փողոց, 1-ին նրբանցք, հ.13ա

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 06.11.2003թ. հ.18638 և 26.09.2023թ. հ.7354 վկայագրերով, Նշան և Սարգիս Սարգսյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Մ. Գլինկայի փողոցի 1-ին նրբանցքի հ.13ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Մ. Գլինկայի փողոց, նրբանցք, հ.13/1

01005MUS3NT3

 

5

Արարատ Խաչատրյան

Լյուքսեմբուրգի փողոց, հ.42/1

հողամաս

Արարատ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Լյուքսեմբուրգի փողոցի հ.42/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21032024-01-0034/ բաժանման հատակագծով առանձնացվող 100.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ռ. Լյուքսեմբուրգի փողոց, հ.42/4

01008DWDYQCB

 

6

Սիրվարդ, Հասմիկ և Վիկտորիյա Խաչատրյաններ

Կամարակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.43ա

բնակելի տուն

Կամարակի փողոցի 2-րդ նրբանցքի հ.43ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ 12.04.2024թ. անշարժ գույքի բաժնի նվիրատվության հհ.3604, 3605, 3606 պայմանագրեր/ տրամադրել հասցե՝ Կամարակի փողոց, 2-րդ նրբանցք, հ.43/1

01012C4U2NTQ

0014

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏար

Ա. Փամբուխչյան