Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 406-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1․ 2024 թվականի հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում կայանալիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2․ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 406-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Սանոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ժ. Անդրեասյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Զ. Սինանյան - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Ռ. Սիմոնյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ա. Ջումայան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Կոստանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Ֆիդանյան

- ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

Լ․Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
Բ. Մոսյան

 - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Ն. Երիցյան

- «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Եսայան

- «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Կարապետյան

- «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Կարապետյան

- «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» միջոցառման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)

Ի. Գևորգյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան