Գլխավոր տեղեկություն
Համար
N 341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» N 461-Ն որոշման (այսուհետ նաև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ» բառով.

2) որոշման նախաբանը «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի:».

4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների պահպանմամբ որակավորման ստուգման արդյունքներով Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 341-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 30-ի N 461-Ն որոշման

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են պրոբացիայի ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները։

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն հավելվածի 3-րդ կետում նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

3. Մասնագիտություններ՝

1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն».

2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր».

3) «Իրավագիտություն».

4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն».

5) «Սոցիալական աշխատանք».

6) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

20.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: