Basic information
Number
N 385-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (06.02.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.01.27/2.1 Հոդ.10
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
05.12.2002
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
11.12.2002
Effective date
06.02.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

27 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002410

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 դեկտեմբերի 2002 թ.

N 385-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մարտի 19-ի «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը հաստատելու մասին» թիվ 67 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) վերնագրում «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերը, իսկ «բանկի» բառից հետո` » ,վարկային կազմակերպության» բառերը.

բ) նախաբանում «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերը.

գ) կանոն 1-ի 1-ին կետում «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառը.

դ) կանոն 1-ի 2-րդ կետում, կանոն 3-ի 7-րդ կետում ««Բանկերի սնանկության մասին»» բառերը փոխարինել «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» բառերով.

ե) կանոն 1-ի 2-րդ կետում «կառավարիչների» բառից հետո լրացնել «ինչպես նաև ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների)» բառերը.

զ) կանոն 2-ում, կանոն 3-ի 7-րդ կետում «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. դեկտեմբերի 11
ք. Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation