Գլխավոր տեղեկություն
Համար
N 616
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2001 թվականի N 616

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԱՆՔԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները (ցանկը կցվում է) անհատույց` սեփականության իրավունքով, իսկ Տավուշի մարզի Գոշավանքը, Վայոց ձորի մարզի Նորավանքը և սբ. Փոկասի մատուռը, Արագածոտնի մարզի Ամբերդի սբ. Աստվածածին, Գեղարքունիքի մարզի Իլիկավանքի, Տավուշի մարզի Ախթալայի սբ. Աստվածածին եկեղեցիներն անժամկետ` անհատույց իրավունքով, հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:

(1-ին կետը փոփ. 16.05.24 N 699-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նշված վանքերի և եկեղեցիների հանձնման համապատասխան պայմանագրեր.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.02 N 95)

(2-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզպետներին, Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել նշված վանքերի և եկեղեցիների անհրաժեշտ հողատարածքների ճշտման և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման աշխատանքների կատարումը:

(3-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

4. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը (հանրապետական նշանակության հուշարձանների դեպքում) և համապատասխան մարզպետներին (տեղական նշանակության հուշարձանների դեպքում)` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով սահմանված պահպանական պարտավորագրերի ստացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված վանքերի և եկեղեցիների` հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 02.02.02 N 95)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 18-ի N 50 կարգադրությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 9-ից:

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՎԱՆՔԵՐԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ

 

NN
ը/կ

Եկեղեցու,
վանքի
անվանումը
(ըստ ՀՀ մարզերի)

Բնակավայ-
րի կամ
համայնքի
անվանումը

Վիճակը

Հուշար-ձանի
նշանակու- թյունը

ՀՀ կառավա-րության որոշման առկայությունը

Նախկին
հատկացման
իրավունքը

Ծանոթա-
գրություն

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 քաղ. Երևան

1.

Սբ. Աստվածածին

Մալաթիա

գործող

հանրա-պետական

 -

   

2.

Սբ. Աստվածածին

Քանաքեռ

գործող

հանրա-պետական

 -

   

 Արարատի մարզ

3.

Սբ. Աստվածածին

Դալար

գործող

հանրա-պետական

 -

   

4.

Սբ. Գրիգոր Լուսավորիչ

Բյուրավան

գործող

տեղական

 -

   

5.

Սբ. Սարգիս

Արգավանդ

գործող

հանրա-պետական

 -

   

6.

Սբ. Հակոբ

Արարատ

գործող

տեղական

ՀՍՍՀ ՄԽ ներկայացում
05.01.1990թ

սահմանված չէ

 

7.

Սբ. Հարություն

Ներքին Դվին

գործող

տեղական

 -

   

8.

Սբ. Աստվածածին

Վեդի

գործող

տեղական

 -

   

9.

Սբ. Հակոբ

Մրգավան

գործող

տեղական

 -

   

10.

Սբ. Կարապետ
վանական համալիր 

Շաղափ

չգործող

հանրա-պետական

 -

   

11.

Սբ. Աստվածածին

Վերին Արտաշատ

չգործող

տեղական

 -

   

 Արագածոտնի մարզ 

12.

Սբ. Մարինե

Աշտարակ

գործող

հանրա-պետական

 -

   

13.

Մուղնու վանական համալիր

Մուղնի

գործող

հանրա-պետական

14.07.1993թ
N 326 կարգ.

տնօրի-նության

 

 

14.

Սբ. Աստվածածին

Կարբի

գործող

հանրա-պետական

 -

   

15.

Սբ. Հովհաննես

Բյուրական

գործող

հանրա-պետական

 -

   

16.

Սբ. Աստվածածին

Նոր Եդեսիա

գործող

հանրա-պետական

 -

   

17.

Սբ. Գևորգ

Կոշ

գործող

տեղական

 -

   

18.

Սբ. Աստվածածին

Թալին

գործող

հանրա-պետական

 -

   

19.

Սբ. Հովհաննես

Մաստարա

գործող

հանրա-պետական

 -

   

20.

Սբ. Խաչ

Ապարան

գործող

հանրա-պետական

 -

   

21.

Սբ. Հովհաննես

Մելիք-գյուղ

գործող

տեղական

 -

   

22.

Սբ. Աստվածածին

Արագած

գործող

տեղական

 -

   

23.

Սբ. Աստվածածին

Հարթավան

գործող

հանրա-պետական

 -

   

24.

Կարմրավոր

Աշտարակ

չգործող

հանրա-պետական

 -

 

սահմանների
ճըշտում

25.

Սբ. Սիոն Մանկանոց

Օշական

չգործող

հանրա-պետական

 -

   

26.

(կետը չեղյալ է ճանաչվել 22.06.12 N 772-Ա, 12.12.13 N 1384-Ա)

27.

Սաղմոսավանք

Սաղմոսավան

նորոգվող

հանրա-պետական

 -

   

28.

Սբ. Գևորգ

Գառնահովիտ

նորոգվող

հանրա-պետական

 -

   

29.

Հովնաննավանք

Օհանավան

նորոգվող

հանրա-պետական

 -

   

30.

Սբ. Մարիամ

Թալինի գերեզմանա-տուն

չգործող
7-րդ
դար

հանրա-պետական

 -

   

31.

Սբ. Հովհաննես

Ոսկեվազ

չգործող
7-րդ
դար

հանրա-պետական

 -

   

 Արմավիրի մարզ

32.

Սբ. Հարություն

Փարաքար

գործող

հանրա-պետական

14.07.1993թ
N 326 կարգ.

տնօրի-նության

 

33.

Սբ. Աստվածածին

Փարաքար

գործող

տեղական

 -

   

34.

Սբ. Ամենափրկիչ

Մուսալեռ

գործող

տեղական

 -

   

35.

Սբ. Նշան

Գայ

գործող

տեղական

 -

   

36.

Սբ. Հովհաննես

Մրգաստան

գործող

տեղական

 -

   

37.

Սբ. Աստվածածին

Արշալույս

գործող

տեղական

 -

   

38.

Սբ. Աստվածածին

Բամբակաշատ

գործող

հանրա-պետական

 -

   

39.

Սբ. Սահակ

Տանձուտ

գործող

տեղական

 -

   

40.

Սբ. Աստվածածին
(Թարգմանչաց)

Այգեշատ

չգործող

հանրա-պետական

 -

   

41.

Սբ. Աստվածածին

Արտիմետ

չգործող

տեղական

 -

   

42.

Սբ. Ստեփանոս

Դողս

չգործող

տեղական

 -

   

43.

Սբ. Հարություն

Սամաղար

չգործող

տեղական

 -

   

44.

Սբ. Աստվածածին

Հոկտեմբեր

չգործող

տեղական

 -

   

45.

Սբ. Աստվածածին

Մրգաշատ

չգործող

տեղական

 -

   

 Գեղարքունիքի մարզ

46.

Սբ. Թադևոս

Դդմաշեն

գործող

հանրա-պետական

ԽՍՀՄ ՄԽ
ներկայացում
27.07.1989թ

անհատույց
օգտա-գործման

 

47.

Հայրավանք

Հայրավանք

գործող

հանրա-պետական

14.07.1993թ
N 326 կարգ.

տնօրի-նության

 

48.

Սբ. Աստվածածին

Գավառ

չգործող

հանրա-պետական

 -

 

բազիլիկ

49.

Սբ. Աստվածածին

Վարդենիս

չգործող

տեղական

 -

   

50.

Թուխ Մանուկ

Գեղհովիտ

չգործող

տեղական

 -

   

51.

Սբ. Աստվածածին

Վարդաձոր

չգործող

տեղական

 -

   

52.

Սբ. Աստվածածին

Երանոս

չգործող

տեղական

 -

   

53.

Սբ. Աստվածածին

Ծաղկաշեն

չգործող

հանրա-պետական

 -

 

9-րդ
դար, ավերակ

54.

Գյուղական
եկեղեցի

Շորժա

չգործող

հանրա-պետական

 -

   

55.

Գյուղական
եկեղեցի

Մարտունի,
Ճամբարակի
ենթ.

չգործող

հանրա-պետական

 -

   

56.

Գյուղական
եկեղեցի

Սողք

չգործող

հանրա-պետական

 -

 

Կա
վերա-կանգնման
նախագիծ:

57.

Կոթավանք

Ներքին Գետաշեն

չգործող

հանրա-պետական

 -

 

Ավերակ,
կա
վերա-կանգնման
նախագիծ:

58.

Կարմիր Ավետարան

Ծովազարդ

չգործող

տեղական

 -

   

59.

Սբ. Աստվածածին

Կարմիրգյուղ

չգործող

հանրա-պետական

 -

   

60.

Սբ. Աստվածածին

Մարտունի

չգործող

հանրա-պետական

 -

   

 Լոռու և Տավուշի մարզեր

61.

Սբ. Աստվածածին

Վանաձոր

գործող

հանրա-պետական

 -

   

62.

Սբ. Սարգիս

Վանաձոր

գործող

հանրա-պետական

 -

 

նորակառույց

63.

Սբ. Սարգիս

Ստեփանավան

գործող

հանրա-պետական

 -

   

64.

Սբ. Հարություն

Սպիտակ

գործող

հանրա-պետական

 -

 

նորակառույց

65.

Սբ. Աստվածածին

Գոգարան

գործող

տեղական

 -

   

66.

Հաղպատի վանք

Հաղպատ

գործող

հանրա-պետական

08.09.1989թ
N 579 կարգ.

սահմանված չէ

 

67.

Սբ. Աստվածածին

Օձուն

գործող

հանրա-պետական

14.07.1993թ
N 326 կարգ.

տնօրի-նության

 

68.

Սբ. Սարգիս

Տաշիր

գործող

հանրա-պետական

 -

 

նորակառույց

69.

Սբ. Ամենափրկիչ

Մարգահովիտ

չգործող

հանրա-պետական

14.07.1993թ
N 326 կարգ.

տնօրի-նության

 

70.

Սբ. Ներսես

Իջևան

գործող

տեղական

 -

   
 

Շնորհալի

           

71.

Սբ. Հաղարծնի
վանք

Հաղարծին

գործող

հանրա-պետական

01.02.1990թ
N 66 կարգ.

սահմանված չէ

 

72.

Մակարվանք

Իջևան

գործող

հանրա-պետական

12.02.1988թ
N 75 կարգ.

սահմանված չէ

 

73.

Գյուղական
եկեղեցի

Ճոճկան

չգործող

հանրա-պետական

 -

   

74.

Գյուղական
եկեղեցի

Շնող

չգործող

հանրա-պետական

 -

   

75.

Գյուղական
եկեղեցի

Լեռնապատ

չգործող

հանրա-պետական

 -

   

76.

Սբ. Աստվածածին

Լեռնավան

չգործող

տեղական

 -

   

77.

Գյուղական
եկեղեցի

Հարթագյուղ  

չգործող

տեղական

 -

   

78.

Սբ. Աստվածածին

Մեծավան

չգործող

հանրա-պետական

 -

   

79.

Գյուղական
եկեղեցի

Վարդաբլուր

չգործող

հանրա-պետական

 -

   

80.

Գյուղական
եկեղեցի

Կուրթան

չգործող

հանրա-պետական

 -

   

81.

Գյուղական
եկեղեցի

Սվերդլով

չգործող

հանրա-պետական

 -

   

82.

Գյուղական
եկեղեցի

Լեջան

չգործող

տեղական

 -

   

83.

Գյուղական
եկեղեցի

Ուռուտ

չգործող

հանրա-պետական

 -

   

84.

Սբ. Աստվածածին

Սվերդլով

չգործող

հանրա-պետական

 -

 

ճանա-պարհների
բացա-կայություն

85.

Սբ. Աստվածածին

Թովուզ

չգործող

հանրա-պետական

 -

   

86.

Ոսկեվանք

Ոսկեվան

չգործող

տեղական

 -

   

87.

Սբ. Սարգիս

Լճկաձոր

չգործող

տեղական

 -

   

88.

Սբ. Հռիփսիմե

Այգեհովիտ

չգործող

հանրա-պետական

 -

   

89.

Սբ. Աստվածածին

Աչաջուր

չգործող

հանրա-պետական

 -

   

90.

Սբ. Գրիգոր

Ջուջևան

չգործող

տեղական

 -

   

91.

Սբ. Աստվածածին

Կիրանց

չգործող

հանրա-պետական

 -

   

92.

Գյուղական
եկեղեցի

Կողբ

չգործող

հանրա-պետական

 -

   

93.

Գյուղական
եկեղեցի

Կոթի

չգործող

տեղական

 -

   

94.

Սբ. Աստվածածին

Ոսկեպար

չգործող

հանրա-պետական

 -

   

95.

Գոշավանք

Գոշ

չգործող

հանրա-պետական

 -

   

 Կոտայքի մարզ

96.

Սբ. Աստվածածին

Բջնի

գործող

հանրա-պետական

 -

   

97.

Սբ. Աստվածածին

Հրազդան

գործող

տեղական

 -

   

98.

Սբ. Նշան

Եղվարդ

գործող

հանրա-պետական

ԽՍՀՄ ՄԽ ներկայացում 27.07.1989թ

անհատույց
օգտագործում

 

99.

Սբ. Աստվածածին

Եղվարդ

գործող

հանրա-պետական

 -

   

100

Սբ. Ստեփանոս

Աբովյան

գործող

տեղական

 -

   

101

Սբ. Կաթողիկե

Ջրվեժ

գործող

հանրա-պետական

 -

   

102

Սբ. Հովհաննես

Առինջ

գործող

հանրա-պետական

 -

   

103

Սբ. Աստվածածին

Նոր գյուղ

գործող

հանրա-պետական

 -

   

104

Սբ. Հակոբ

Արամուս

գործող

հանրա-պետական

 -

   

105

Սբ. Կարապետ

Ակունք

գործող

հանրա-պետական

 -

   

106

Սբ. Թադևոս

Արզական

գործող

տեղական

Հուշարձանների վարչ. N 11 հրաման
29.02.1995թ

սահմանված չէ

 

107

Սբ. Մարիամ Աստվածածին

Գառնի

գործող

հանրա-պետական

14.07.1993թ N 326 կարգ.

տնօրի- նության

 

108

Կապուտավանք

Կապուտան

չգործող

հանրա-պետական

 -

   

109

Մաքրավանք

քաղ. Հրազդան

չգործող

հանրա-պետական

 -

   

110

Մայրավանք

Սոլակ

չգործող

հանրա-պետական

 -

   

111

Թաղենյաց վանք

Բուժական

չգործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

112

Սբ. Վարդան

Ալափարս

չգործող

հանրա-պետական

 -

   

113

Սբ. Աստվածածին

Ալափարս

չգործող

հանրա-պետական

 -

   

114

Սբ. Խաչ

Հրազդան

չգործող

տեղական

 -

   

 Շիրակի մարզ

115

Հառիճավանք

Հառիճ

գործող

հանրա-պետական

09.08.1990թ
N 550 կարգ.

սահմանված չէ

 

116

Հոգեվանք

 

գործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

117

Լմբատավանք

 

գործող

հանրա-պետական

 -

   

118

Սբ. Աստվածածին

Գյումրի

գործող

հանրա-պետական

 -

   

119

Սբ. Նշան

Գյումրի

գործող

հանրա-պետական

 -

   

120

Սբ. Գրիգոր
Լուսավորիչ

Գյումրի

գործող

տեղական

 -

   

121

Սբ. Աստվածածին

Մարալիկ

գործող

հանրա-պետական

 -

   

122

Սբ. Թադևոս

Սառնաղբյուր

գործող

հանրա-պետական

 -

   

123

Եռախորան
եկեղեցի

Պեմզաշեն

գործող

հանրա-պետական

 -

   

124

Գյուղական
եկեղեցի

Ազատան

գործող

տեղական

 -

   

125

Գյուղական եկեղեցի

Մեծ
Մանթաշ

գործող

տեղական

 -

   

126

Գյուղական
եկեղեցի

Փոքր
Մանթաշ

գործող

տեղական

 -

   

127

Մակարավանք

 

չգործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

128

Առաքելոց

 

չգործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

129

Սբ. Ամենափրկիչ

Գյումրի

չգործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

130

Գյուղական
եկեղեցիներ

Արթիկ

չգործող

տեղական

 -

   

131

Գյուղական
եկեղեցի

Ախուրյան

չգործող

տեղական

 -

 

խոնարհված

132

Գյուղական
եկեղեցի

Աշոցք

չգործող

տեղական

 -

   

133

Սբ. Հակոբ և Լուսավորչի
այրը

Սառնաղբյուր

չգործող

հանրա-պետական

 -

 

խոնարհված

134

Գյուղական
եկեղեցի

Հոռոմ

չգործող

տեղական

 -

 

խոնարհված

 Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

135

Տաթևի վանք

Տաթև

գործող

հանրա-պետական

12.02.1988թ
N 75 կարգ.

սահմանված չէ

 

136

Սբ. Խաչ վանք

 

գործող

հանրա-պետական

 -

   

137

Գնդեվանք

 

գործող

հանրա-պետական

16.04.1991թ
N 183 կարգ.

սահմանված չէ

 

138

Սբ. Գրիգոր
Լուսավորիչ

Գորիս

գործող

հանրա-պետական

 -

   

139

Սբ. Նորակնունք

Վերիշեն

գործող

տեղական

 -

   

140

Սբ. Հովհաննես

Սիսիան

գործող

հանրա-պետական

 -

   

141

Սբ. Աստվածածին

Մարտիրոս

գործող

հանրա-պետական

ԽՍՀՄ ՄԽ
ներկայացում
27.12.1989թ

սահմանված չէ

 

142

Սբ. Աստվածածին

Եղեգնաձոր

գործող

տեղական

 -

   

143

Սբ. Հռիփսիմե

Գեղանուշ

գործող

հանրա-պետական

 -

   

144

Սբ. Աստվածածին

Մեղրի

գործող

հանրա-պետական

 -

   

145

Սբ. Հովհաննես

Մեղրի

գործող

հանրա-պետական

 -

   

146

Սբ. Հովհաննես

Թառաթումբ

գործող

տեղական

 -

   

147

Սբ. Գևորգ

Ծավ

գործող

տեղական

 -

   

148

Սբ. Մինաս

Տաթև

գործող

հանրա-պետական

 -

   

149

Սբ. Աստվածածին

Արենի

գործող

հանրա-պետական

 -

   

150

Հերմոնավանք

Հերմոնի մոտ

չգործող

հանրա-պետական

 -

   

(ցանկը փոփ. 22.06.12 N 772-Ա, 12.12.13 N 1384-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.05.2024, N 699-Ա 18.05.2024, N 616
12.12.2013, N 1384-Ա 17.12.2013, N 616
22.06.2012, N 772-Ա 27.06.2012, N 616
02.02.2002, N 95 02.02.2002, N 616
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան