Գլխավոր տեղեկություն
Համար
N 1733-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 15.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1733-Ա

«13» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի Հ.35-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.27/38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ագշին» ՍՊ ընկերության լիազորված անձ Արթուր Մելքոնյանի դիմումը՝ Ֆուչիկի փողոցի հ.27/38 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ագշին» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 31.10.2023թ .հ.31102023-01-0331 վկայականը, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.35-Ա որոշումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 30.09.2022թ. h.ԴԳ 5574, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 26.09.2022թ. հ.ՄՇ/30040, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 23.09.2022թ. հ.22-13/3388 գրությունները:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 6-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.35-Ա որոշմամբ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի հ.27/38 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ագշին» ՍՊ ընկերությանը պատկանող 0.74719 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-134908-23 եզրակացությունը.

1. Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի հ.27/38 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Ագշին» ՍՊ ընկերությանը պատկանող 0.74719հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.35-Ա որոշման համապատասխան, սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23469

Ներմուծեք նկարագրությունը_23470