ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1772-Ա |
«14» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 2 ՇԵՆՔԻ Հ.28՝ 75.8 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Էկվարդի Ղազարյանի դիմումը` Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի հ.2 շենքի հ.28՝ 75.8 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27.03.2024թ. հ. 27032024-01-0008 վկայական/, Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի հ.2 շենքի հ.28՝ 75.8քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Արմեն Էկվարդի Ղազարյանին /1 անձ, այսուհետ նվիրառու/՝ որպես սեփականություն:
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |