Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 489-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թափոնների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագրի) տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 489-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելու դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Միության մաքսային տարածքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 6 հավելվածով հաստատված վտանգավոր թափոնների (այսուհետ՝ թափոններ) անդրսահմանային տեղափոխման եզրակացության (այսուհետ` եզրակացություն (թույլատրագիր) տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները։

2. Չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։

3. Եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` դիմումատու) շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին է (այսուհետ` իրավասու մարմին) ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

1) գրավոր դիմում, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը.

2) եզրակացության (թույլատրագրի) նախագիծ՝ լրացված համաձայն սույն կարգին կցված ձևի.

3) պայմանագրի պատճենը, իսկ պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունները հաստատող մեկ այլ փաստաթղթի պատճենը.

4) պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են թափոնները և (կամ) որի տարածքով տեղափոխվում են թափոնները՝ «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելյան կոնվենցիային (այսուհետ՝ Բազելյան կոնվենցիա) համապատասխան (թափոնների արտահանման դեպքում).

5) թափոններ արտահանողի և արտադրողի կամ ներմուծողի և սպառողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ դիմումատուն հանդես է գալիս որպես միջնորդ.

6) թափոնների փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի (ներմուծողի) ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը՝ վերապահումով, որ այդ թափոններն էկոլոգիապես անվտանգ օգտագործվեն.

7) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում.

8) Բազելյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ.

9) թափոնների օգտագործման համար տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման), թափոնների ներմուծման դեպքում.

10) թափոնների գործածության գործունեության լիցենզիայի և ներդիրի կամ ներդիրների համարները և ամսաթվերը.

11) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

4. Դիմումատուն եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն իրավասու մարմին կարող է ներկայացնել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

5. Իրավասու մարմնի կողմից եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում կամ մերժվում է հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 02.05.24 N 625-Ն)

6. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում եզրակացության (թույլատրագրի) իրավասու մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

(6-րդ կետը խմբ. 02.05.24 N 625-Ն)

7. Եզրակացությունը (թույլատրագիրը) կարող է տրվել թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

8. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝

1) չեն ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում չեն շտկվել, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:

9. Իրավասու մարմնի կողմից եզրակացության (թույլատրագրի) տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

10. Եզրակացության (թույլատրագրի) գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին։

11. Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ արտաքին առևտրային գործունեության մասնակիցը եզրակացության (թույլատրագրի) բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, եզրակացությունը (թույլատրագիրը) հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տալիս դրա պատճենը` այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:

12. Տրված եզրակացությունը (թույլատրագիրը) չի կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակցի անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված եզրակացության (թույլատրագրի) մեջ։

13. Տրված եզրակացության (թույլատրագրի) կորստի դեպքում իրավասու մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող եզրակացության (թույլատրագրի) կրկնօրինակը։

14. Թափոնների անդրսահմանային տեղափոխումների հետ կապված սույն որոշման շրջանակներում չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

Ձև

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

(ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ)

Заключение (разрешительный документ)

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

О трансграничном перемещении опасных отходов при осуществлении взаимной торговли государств-членов Евразийского экономического союза

 

N ______/202 ___/______

 

________________________________________________________________________________

(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի անվանումը)

(Наименование органа государственной власти государства члена Евразийского экономического союза, выдавшего заключение)

 

Տրվել է (выдано)

 

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

(Название организации, юридический адрес, страна)

 

Տեղափոխման տեսակը (вид перемещения) _________________________________________

 

_______________________________________

(միասնական ցանկի բաժինը)

(Раздел Единого перечня)

_______________________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը)

(Код TH ВЭД ЕАЭС)

 

Ապրանքի անվանումը
(Наименование товара)

Քանակը
(Количество

Չափի միավորը
(Единица измерения)

     

 

Ստացողը/ուղարկողը получатель/отправитель)

 

______________________________________________________________________________

(Անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

(Название, юридический адрес, страна)

______________________________________________________________________________

Նշանակման/ուղարկման երկիրը (Страна назначения/отправления)

______________________________________________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը (Цель ввоза (вывоза)

______________________________________________________________________________

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը (Срок временного ввоза (вывоза)

______________________________________________________________________________

Հիմքը (Основание)

______________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ (Дополнительная информация)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Տարանցիկ երկիրը Страна транзита) _______________________________________________

(տարածքով տարանցիկ փոխադրում) (Транзит по территории)

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև

(Заключение действительно по) _____ ___________ 20_____թ. г.

 

Ստորագրությունը (Подпись) _______________ Ամսաթիվը (Дата) ____ ________20 ____ թ. г.

 

_______________________________

(Ա. Ա. Հ.) (Ф.И.О.)

 

Կ. Տ. (М. П.)

______________________________

(պաշտոնը) (Должность)

(հավելվածը փոփ., խմբ. 02.05.24 N 625-Ն)

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2024, N 625-Ն 03.05.2024, N 489-Ն
12.01.2023, N 40-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան