Գլխավոր տեղեկություն
Համար
N 625-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաս տատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով՝

«3.1) սույն որոշմամբ սահմանված ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաների տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաները լիազոր մարմնի կողմից տրամադրվում են կամ դրանց տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում.»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագիր) տրամադրման կարգը հաստատելու մասին» N 489-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ կետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում եզրակացության (թույլատրագրի) իրավասու մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1304-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Լիազոր պետական մարմինը էլեկտրոնային հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում հայտատուին առաքման թույլտվություն տրամադրելու կամ առաքման թույլտվության տրամադրումը մերժելու մասին և նույն օրը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին՝ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգում նշված հայտատուի էլեկտրոնային փոստին և հեռախոսահամարին ուղարկելով համապատասխան հաղորդագրություն: Առաքման թույլտվության տրամադրման մասին որոշման վերաբերյալ հաղորդագրությամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1. Առաքման թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում առաքման թույլտվությունը լիազոր պետական մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։».

3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին» N 1173-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 5-րդ կետում «Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1. Թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլտվությունը շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկություն ների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին» N 1174-Ն որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 5-րդ կետում «Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով՝

«5.1. Թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլտվությունը շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: