ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 453-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետով`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-95-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 453-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս-խանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 570-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2024 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածի 5-րդ մաս և 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ |
2. |
«Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահիհրամանի ընդունում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2024 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքի 352․1-ին հոդվածի 10-րդ մաս, 353-րդ հոդվածի 1․3-րդ մաս |
3․ |
«Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի համապատասխան գաղտնի հրամանի ընդունում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2024 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածի 5-րդ մաս |
4․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2024 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքի 339․1-ին հոդվածի 4-րդ մաս |
5․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2024 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապե-տության հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածի 1.1-ին մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |