ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 29-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
2) 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում.»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ձերբակալվածներին, կալանավորներին փոխադրելիս» բառերը փոխարինել «ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «վերակարգի» բառը փոխարինել «ստորաբաժանումների» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|