Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2024 թվականի N 693-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 5151 քաղաքացու, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2024 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1108 քաղաքացի, որոնցից 1021-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 67-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2024 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 287 քաղաքացի, որոնցից 259-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 19-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2024 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 586 քաղաքացի, որոնցից 522-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 44-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2024 թվականի հուլիսի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 522 քաղաքացի, որոնցից 474-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 37-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2024 թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 898 քաղաքացի, որոնցից 817-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 62-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 395 քաղաքացի, որոնցից 366-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

է. 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ը. 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 270-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

թ. 2024 թվականի օգոստոսի 6-30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 725 քաղաքացի, որոնցից 648-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 22-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումն ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2024 թվական: