Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
26.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 304-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00009237) «Սոնա և Արա» ՍՊԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 00054623) 2024 թվականի մարտի 26-ին կնքած՝ N Ա-Ս 3/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 12,698,760 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ