ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 339-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 265-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» 265-Ա որոշման 1-ին կետում «միկրոօրգանիզմների կուլտուրաների, նուկլեինաթթուների, և լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի՝ թղթյա տպագիր սերտիֆիկատով» բառերը փոխարինել «միկրոօրգանիզմների կուլտուրաների, սպիտակուցների հավաքման պլաստմասսայե շերտերի և լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|