ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2024 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 12-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետում «քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը» բառերով.
4) որոշման հավելվածում՝
ա. կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)»,
բ. 1-ին կետում «քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման)» բառերով,
գ. 2-րդ կետը «Պետական» բառից հետո լրացնել «տարածական տվյալների» բառերով, նույն կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «(քարտեզագրագեոդեզիական)» բառով, «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառով,
դ. 3-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, նույն կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն» բառերը փոխարինել «պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի պահանջների համաձայն» բառերով,
ե. 4-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառով,
զ. 5-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
է. 2-րդ բաժնի վերնագրում «ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ» բառը փոխարինել «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ)» բառերով,
ը. 6-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
թ. 7-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժ. 8-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժա. 9-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, «հրապարակում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով,
ժբ. 3-րդ բաժնի վերնագրում «ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ» բառը փոխարինել «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ)» բառերով, «տրամադրումը» բառից հետո լրացնել «(ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ)» բառով,
ժգ. 10-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժդ. 11-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժե. 12-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժզ. 13-րդ կետում «Քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով, նույն կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով,
ժէ. 14-րդ կետը «տրամադրվում» բառից հետո լրացնել «(հրապարակվում)» բառով, նույն կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի, տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը սահմանված է N 2 ձևում:»,
ժը. 15-րդ կետում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով.
5) որոշման հավելվածի N 2 ձևում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)»,
բ. «Իրավաբանական անձ» և «ֆիզիկական անձ» դաշտերը «հաշվառման հասցեն» բառերից հետո լրացնել «բնակության վայր» բառերով,
գ. 1.2-րդ կետում «չհայտնվելու» բառը փոխարինել «չհայտնաբերվելու» բառով.
6) որոշման հավելվածի N 3 ձևի վերնագրում «քարտեզագրագեոդեզիական ֆոնդի նյութերի և տվյալների» բառերը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի» բառերով.
7) որոշման հավելվածի N 4 ձևի վերնագրում «քարտեզագրագեոդեզիական» բառը փոխարինել «տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական: