ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1722-Ա |
«10» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՔՍՈՒԶ» ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էքսուզ» ՍՊԸ-ի լ/ա Արման Բարսամյանի դիմումը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Ծովակալ Իսակովի պողոտայի հ.22/17 հասցեում, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն ընդլայնելու նպատակով՝ կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.02.2021թ. հ.02022021-01-0061 /գաղտնաբառ՝ RJSTUNXWUDWB/ վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 19.09.2023թ. հ.ԴԳ-6153, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 03.10.2023թ. հ.ՄՇ/35089, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 27.09.2023թ. հ.Ն/53.13/36628-2023 գրությունները, 30.12.2022թ. հ.01/18-Դ-93750-2503 շինարարության թույլտվությունը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման և կառուցապատման նպատակով տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 190.0քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում է:
Հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում (հողամասի ծածկագրերը՝ 01-007-525-025, 01-007-525-027 ներառված են Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն և 26.06.2012թ. հ.470-Ն որոշումներում՝ 25343 և 48622 տողեր):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.11.2023թ. հ.Ն/62596-23, 19.12.2023թ. հ.Դ-157627-23 և 18.01.2024թ. հ.Դ-4339-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Ծովակալ Իսակովի պողոտայի հ.22/17 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 190.0քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 190.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 190.0քմ մակերեսով հողամասին տրամադրել «Ծովակալ Իսակովի պողոտա, հ.22/21» հասցեն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 190.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
5. Որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, «Էքսուզ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Ծովակալ Իսակովի պողոտայի հ.22/17 հողամասին որպես ընդլայնում կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 190.0քմ մակերեսով հողամասն օտարել (վաճառել) ընկերությանը` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 11192520 (տասնմեկ միլիոն հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից «Էքսուզ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:
9. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Էքսուզ» ՍՊԸ-ի կողմից.
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը, ինչպես նաև կից ներկայացվող նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |