Basic information
Number
N 430-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.02.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Enactment date
24.02.2023
Signing organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Signing date
24.02.2023
Effective date
25.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

24 փետրվարի 2023 թ.
ք. Երևան

N 430-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՐԱՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՆՈՒ, ԽՆՁՈՐԻ ԵՎ ՊՏՂԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԼ ԳԻՆԻՆԵՐԻ ԵՎ ՄԵՂՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱՅԼ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՀԱՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի փետրվարի 9-ին ներկայացված դիմումը։

 

Հրամայում եմ՝

 

 1. «ՀԱՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն. «ՀԱՐԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 22․10․2021թ․, գտնվելու վայրը` ՀՀ, ք․ Երևան, Նուբարաշեն փ․ 12, շ․ 4, բն․ 6 :

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան