Գլխավոր տեղեկություն
Համար
N 042-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2024
Ընդունող մարմին
Փամբակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.04.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ԱՊՐԻԼԻ 2024 թվականի N 042-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ կառավարության 15․07․2021թ-ի 1169-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի 26․03․2024թ-ի N /27.3/11580-2024 գրությամբ ներկայացված եզրակացությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1․ Փամբակ համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.

1) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար.

2) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար.

3) Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար․

4) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.

6) 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.

7) Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Փամբակ համայնք) տեղափոխված ընտանիքների երեխաների համար.

8) Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.

2. Փամբակ համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափերի նվազեցման արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.

1) 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.

3) Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար․

4) Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար։

3. Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:

4․ Սահմանել նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված կարգավորումների համար։

6․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Կողմ -13

 

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Լոռու մարզի Փամբակ

համայնքի ավագանու

«15» ապրիլի 2024 թ-ի

թիվ 42-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ է ներկայացնել.

1․ երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը,

2․ երեխայի /ների/, ծննդյան վկայականի /ների/ պատճենը /ները/,

3․ երեխայի /ների/ ՀՈԱԿ հաճախելու մասին տեղեկանքը,

4. տեղեկանք բնակավայրից,

5. արտոնության որևէ տեսակից օգտվելու հիմք հանդիսացող՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան