Basic information
Number
N 537-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (22.03.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Enactment date
21.03.2023
Signing organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Signing date
21.03.2023
Effective date
22.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

21 մարտի 2023 թ.
ք. Երևան

N 537-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՅԳԵՊԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՅԳԵՊԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի մարտի 20-ին ներկայացված դիմումը։

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԱՅԳԵՊԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ԱՅԳԵՊԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 07․03․2022թ․, գտնվելու վայրը` ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Այգեպար, 1-ին փողոց 8-րդ գործարան:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 

 

Կ. Սարգսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation