ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 682-Ն
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ (ԻՐԱՑՄԱՆ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 2.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հրագործական արտադրատեսակների առևտրի (իրացման), պահեստավորման կամ տեղափոխման (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը) լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հրագործական արտադրատեսակների առևտրի (իրացման), պահեստավորման կամ տեղափոխման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 8-ի N 682-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ (ԻՐԱՑՄԱՆ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ I ԵՎ II ԴԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակների առևտրի (իրացման), պահեստավորման կամ տեղափոխման (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը և տեղափոխմանը) լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է հրագործական արտադրատեսակների պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորումը:
3․ Հրագործական արտադրատեսակների առևտրով (իրացմամբ), պահեստավորմամբ կամ տեղափոխմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
4․ Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:
2. ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ (ԻՐԱՑՄԱՆ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5․ Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա՝
1) բնապահպանական, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված հրագործական արտադրատեսակների պահման պահեստներ.
2) օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող փոխադրամիջոցներ՝ հրագործական արտադրատեսակները տեղափոխելու համար.
3) պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:
6․ Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
ա. իրավաբանական անձը`
իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
պետական գրանցման համարը,
բ. անհատ ձեռնարկատերը`
անունը, ազգանունը,
բնակության և գործունեության իրականացման վայրերը,
պետական հաշվառման համարը,
գ. լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
2) տեղեկություններ օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող հրագործական արտադրատեսակների պահման պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
3) տեղեկություններ հրագործական արտադրատեսակների տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).
4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկություններ պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 4 ձևը կցվում է).
6) պահեստավորման կամ տեղափոխման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենը:
7․ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
8․ Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով․
5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
9. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:
4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10. Հրագործական արտադրատեսակների առևտրի (իրացման), պահեստավորման կամ տեղափոխման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 5 ձևը կցվում է):
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Պարոն/տիկին ___________________________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
________________________________________________________________________
(գտնվելու վայրը, բնակության վայրը)
________________________________________________________________________
(հեռախոսահամարը)
________________________________________________________________________
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա _________________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
1. ______________________________________________________________________
2. ______________________________________________________________________
3. ______________________________________________________________________
4. ______________________________________________________________________
5. ______________________________________________________________________
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
______ ______________ 20 թ.
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Պահեստի անվանումը և տեսակը |
Պահեստի տարողությունը |
Պահեստի գործողության ժամկետը |
Պահեստի գտնվելու վայրը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Փոխադրամիջոցի անվանումը |
Փոխադրամիջոցի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Անունը, ազգանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Կրթությունը, մասնագիտությունը |
Տվյալ բնագավառում աշխատանքի ստաժը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հայտատու |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) |
Ձև N 5
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ (ԻՐԱՑՄԱՆ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություններ լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին |
փաստաթղթի հերթական համարը ___________________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | |||||||||||
Իրավաբանական անձի անվանումը |
||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||
Պետական գրանցման (հաշվառման) համարը |
| |||||||||||
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը |
| |||||||||||
1. Տեղեկություններ կատարվող աշխատանքների, պահեստների և փոխադրամիջոցների մասին |
Հաշվետու տարում 01.01.202 թ. 31.12.202 թ. |
Ծանոթագրություն | ||||||||||
1) հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում |
||||||||||||
2) պահեստներ` հրագործական արտադրատեսակները պահելու համար |
||||||||||||
3) փոխադրամիջոցներ` հրագործական արտադրատեսակները տեղափոխելու համար |
||||||||||||
2. Տեղեկություններ հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ զբաղվող մասնագետների մասին |
||||||||||||
3. Տեղեկություններ հրագործական արտադրատեսակների տեղափոխմամբ զբաղվող մասնագետների մասին |
ՏՆՕՐԵՆ |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 8-ի N 682-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա |
N 000 |
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ (ԻՐԱՑՄԱՆ), ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
----------------------------------------------------------------------------------------------------------
Գտնվելու կամ բնակության վայրը ----------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------
Գործունեության իրականացման վայրը ----------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար |
_________________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
Տրված է ____ _____________ 20 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2024 թվական: