Գլխավոր տեղեկություն
Համար
N 1964-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 31.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1964-Ա

«29» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.99/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՎԱԿԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 47.27ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Բավական Թադևոսի Մալխասյանի (ծնված 28.10.1955թ.) դիմումը (12.01.2023թ. Դ-3481-23)։ Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց հ.99/6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 347.27քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.02.2023թ. հ. ԱՏ-13022023-01-0680, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.08.2023թ. հ.10947 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2023թ. հ.20-Ել-Դ-3481-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց հ.99/6 հասցեի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով:

1. Վերականգնել Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց հ.99/6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Բավական Թադևոսի Մալխասյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 347.27 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 47.27քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Բավական Թադևոսի Մալխասյանին։

3. Երևան, Շենգավիթ, Կարմիր Բլուր Կայարան հ.5 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շենգավիթ, Արարատյան փողոց հ.99/6 տուն» հասցեն:

4. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց հ.99/6 հասցեում գտնվող 347.27քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:

 5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Բավական Թադևոսի Մալխասյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

6. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

7. Ընդունել ի գիտություն, որ.

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։

 

Տ. Ավինյան