Գլխավոր տեղեկություն
Համար
N 289-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 289-Ա

 

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի կողմից իրականացվող` 80,110,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ԱՄՆ-ի քաղաքացի Արմոնդ Վարդանյանի (անձնագիր՝ 4857090278) միջոցով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքների համար օգտագործելու նպատակով Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի հասցեով ուղարկված վթարված «Ֆորդ Բրոնկո Սպորտ» ավտոմեքենան (2022 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 3FMCR9C6XNRD55722, 20,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,215,600 դրամ, մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 289-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

2020-2023 թվականների ընթացքում պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված, մարտական հերթապահություն իրականացրած Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող Հայաստանի Հանրապետության և Ջավախքի ուսանողների ուսման և բնակարանի վարձերի, բուժման ծախսերի մասնակի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքիներին հագուստի, կոշիկի, սննդի և կենցաղային տեխնիկայի տրամադրում, Լեռնային Ղարաբաղի մշակույթի մասին պատմող, Հայաստանի Հանրապետության գիտական, հասարակական, հայ լեզվաբանության, հայոց պատմության, հայ գրականության առարկաներն ուսումնասիրող տարբեր հեղինակների գրքերի տպագրական ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության

հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ (քաղ. Երևան, Մխիթար Հերացու 16/48, ՀՎՀՀ՝ 01533651)՝ բարերարներից հանգանակված միջոցներով

4.

Ծրագիրը կատարողը

Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ (Երևան, Մխիթար Հերացու 16/48, ՀՎՀՀ՝ 01533651)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

80,110,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

2020-2023 թվականների ընթացքում պատերազմի հետևանքով Լեռնային

Ղարաբաղից տեղահանված անձինք, ընտանիքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Լեռնային Ղարաբաղից տեղահանված, Հայաստանի Հանրապետության և Ջավախքի՝ Հայաստանի Հանրապետության բուհերում սովորող ուսանողների ուսման և բնակարանի վարձերի, բուժման ծախսերի մասնակի փոխհատուցում՝ 49,410,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքիներին հագուստի, կոշիկի, սննդի և կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 9,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

3) Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին սոցիալական աջակցությունն ապահովելու համար «Ֆորդ Բրոնկո Սպորտ» ավտոմեքենայի ներմուծում, որը նախատեսված չէ ծրագրի ավարտից հետո վաճառման կամ օտարման՝ 8,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը.

4) Լեռնային Ղարաբաղի մշակույթի մասին պատմող տարբեր հեղինակների, Հայաստանի Հանրապետության գիտական, հասարակական, հայ լեզվաբանության, հայոց պատմության, հայ

գրականության առարկաներն ուսումնասիրող տարբեր հեղինակների գրքերի տպագրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ 13,500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 30-ից

մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հագուստի, կոշիկի, սննդի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 9,000,000 դրամ.

2) «Ֆորդ Բրոնկո Սպորտ» ավտոմեքենայի ներմուծում՝ 8,200,000 դրամ.

3) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 13,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

23.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ