Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 324-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» N 1303-Ա որոշման N 1 հավելվածը «Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով.

«Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար (համաձայնությամբ)

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող (համաձայնությամբ)

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

23.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ