Գլխավոր տեղեկություն
Համար
N 349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.475
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի N 349-Ն

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:

2. Շրջակա միջավայրի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 336-Ն, 30.01.20 N 81-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 24
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 18-ի N 349-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

NN

ը/կ

Տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության բնութագիրը

1.

Փոթորիկ

քամու առավելագույն արագությունը

33 մ/վրկ և ավելի

2.

Ուժեղ քամի (այդ թվում`

փոթորկանք)

պոռթկումը 25 մ/վրկ և ավելի արագությամբ

կամ միջին արագությունը 20 մ/վրկ և ավելի

3.

Պտտահողմ

ուժեղ պտտահողմ սյան կամ ձագարի տեսքով

ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ

4.

Ուժեղ հորդառատ անձրև

քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում

5.

Երկարատև ուժեղ անձրև

տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12

ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում

6.

Խոշոր կարկուտ

մթնոլորտային պինդ տեղումներ՝ 10 մմ և ավելի տրամագծով

7.

Շատ ուժեղ ձյուն

քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում

8.

Ուժեղ մառախուղ

տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի

9.

Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա

նստվածք լարերի վրա`

մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով

ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով

10.

Ուժեղ բուք, այդ թվում` գետնաբուք

1 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու պոռթկմամբ և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով

11.

Ձնահյուս

լեռներից իջնող հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ

12.

Արտակարգ հրդեհավտանգություն

հրդեհավտանգության 4-րդ կարգ և ավելի (4000°C ավելի` ըստ Նեստերովի բանաձևի)

13.

Սաստիկ սառնամանիքներ

հովտային և նախալեռնային շրջաններում`

-20°C և ցածր լեռնային շրջաններում` -30° և ցածր

14.

Սաստիկ շոգեր

հովտային շրջաններում` 40°C և ավելի նախալեռնային շրջաններում` 35°C և ավելի լեռնային շրջաններում` 32°C և ավելի

2) ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1.

Ցրտահարություններ

բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր օդում կամ հողի մակերևույթին՝ օդի միջին օրական դրական ջերմաստիճանի պայմաններում

2.

Հողի գերխոնավություն

վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա 10 օր և ավելի հողը գտնվում է կպչող և հոսող վիճակում

3.

Խորշակ

մշակաբույսերի վեգետացիայի շրջանում 3 օր անընդմեջ և ավելի օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ ավելի քան 7 մ/վրկ արագության քամու առկայություն, որի դեպքում հարաբերական խոնավությունը իջնում է 30% և ցածր, իսկ ջերմաստիճանը բարձրանում է +25°C և ավելի

4.

Մթնոլորտային երաշտ

բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում 30°C-ից, իսկ 1800 մ և ավելի բարձրություններում 25°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում

5.

Հողի երաշտ

երևույթ, որի դեպքում բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում տեղումների բացակայության պայմաններում հողի 0-20 սմ շերտում 10 օր անընդմեջ արդյունավետ խոնավության պաշարները կազմում են մինչև 10 մմ

3) ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1.

Գետերում ջրի շատ բարձր ելքեր

գարնանային վարարումների ընթացքում ձնհալքով և անձրևներով պայմանավորված՝ և (կամ) ամառ-աշնանային հորդացումների ժամանակ հորդառատ անձրևներով և կարճատև ձնհալքով պայմանավորված` ջրի ելքերի բարձրացում տվյալ գետի/դիտակետի բացարձակ առավելագույն ելքի 70 տոկոսից ավելիի

դեպքում

2.

Հանկարծահաս հեղեղում

համեմատաբար բարձր (պիկային) ելքերով կարճատև հեղեղում, ինչպես նաև այն տարածքների և օբյեկտների արագ ջրածածկումը, որոնք սովորաբար ջրի տակ չեն գտնվում (ճանապարհներ, շինություններ և այլն)

3.

Սելավ

առատ տեղումներով պայմանավորված` մեծա- քանակ ջրի հոսք, որը պարունակում է շատ մեծ քանակությամբ կախված և գլորվող կոշտ նյութեր և կարող է վնաս հասցնել բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին,

ոռոգման համակարգերին և այլն

4.

Գետերում ջրի շատ ցածր ելքեր

տվյալ գետի/դիտակետի բացարձակ նվազագույն ելքի 90 տոկոսից ցածր ելքի դեպքում

4) ՌԱԴԻԱՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1.

Ռադիացիայի մակարդակ

60 մկռ/ժամ և ավելի

2.

Ռադիոակտիվ աերոզոլների

խտություն

մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների

խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1.

Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական

երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը

հանրապետության տարածքում

 

2.

Արեգակի ճառագայթների ուլտրամանուշակագույն ինդեքսի կանխատեսում` ըստ մարզերի և Երևան քաղաքի համար

յուրաքանչյուր աշխատանքային օր

3.

Եղանակի կանխատեսումը

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար

եղանակի կարճաժամկետ և միջնաժամկետ

կանխատեսումներ

4.

Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները

յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում են հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար

5.

Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին

 

6.

Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա)

բնութագրերը

 

7.

Սևանա լճի մակարդակ

տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա

լճի ջրի մակարդակի վերաբերյալ

8.

Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակ

տրվում է ամենօրյա տեղեկատվություն Արփա-

Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալի վերաբերյալ

9.

Ըստ «Գեղամավան» դիտակետի Սևանա լճից բաց թողնված ջրի քանակ

տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա

լճից իրականացված ջրառի ծավալի վերաբերյալ

10.

Ջրամբարների ջրալցվածություն

տրվում է ամենօրյա տեղեկատվություն ջրամբարներում առկա ջրի ծավալների վերաբերյալ

11.

Գետերում ջրի ելքերը

ըստ գետային դիտակետերի տրվում է ամենօրյա տեղեկատվություն գետերում նախորդ և ընթացիկ օրվա ջրի ելքերի վերաբերյալ

12.

Հիդրոլոգիական կանխատեսումներ

տրվում են ամենօրյա, տասնօրյակային, ամսական կտրվածքով գետերում ջրի ելքերի կանխատեսումներ

13.

Ամսական

եղանակային պայմանների կանխատեսում

ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը

14.

Սեզոնային

եղանակային պայմանների կանխատեսում

եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը

15.

Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին

ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին

16.

Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութա-բանական պայմանների մասին

յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին

17.

Հայաստանի Հանրապետության գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում

ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին տրվում է հանրապետության գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի, Սևանա լիճ և խոշոր ջրամբարներ գարնանային վարարումների ընթացքում գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ) առավելագույն լցվածության, Սևանա լճի մակարդակի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք կազմվում են նախաձմեռային և ձմեռային ամիսների փաստացի, և վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների

վերլուծության հիման վրա

18.

Սևանա լճի ջրային հաշվեկշիռ

ամեն ամսվա և տարվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչների արժեքների և դրանց հարաբերակցության, ինչպես նաև լճի ձևաչափական բնութագրիչների

վերաբերյալ

19.

Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման փուլերի և վնասվածության

վերաբերյալ

տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների և խոնավության հիման վրա

20.

Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսումներ`

1) վեգետացիայի վերսկսման ժամանակ

2) ցողունակալման ժամանակ

3) մոմային հասունացման ժամանակ

տեղեկատվությունը տրվում է 3 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա

21.

Բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ

տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա։ Կանխատեսումները կատարվում են յուրաքանչյուր մշակաբույսի համար 1-3 ամիս վաղօրոքությամբ՝ պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, ինչպես նաև մշակաբույսերի սորտերի հասունացման ժամկետներով

22.

Պտղատու, հատապտղատու մշակաբույսերի և խաղողի աճի զարգացման փուլերի և ժամկետների ու բերքատվության կանխատեսումներ

տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա. կանխատեսումները կատարվում են 4 անգամ՝ մարտ-հուլիս ամիսներին

23.

Տասնօրյակային ագրոտեղեկագրեր ներառում են տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական պայմաններ, մշակաբույսերի ցանքի, աճի, զարգացման և գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տվյալներ

(հավելվածը խմբ. 08.05.24 N 663-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.05.2024, N 663-Ն 09.05.2024, N 349-Ն
30.01.2020, N 81-Ն 06.02.2020, N 349-Ն
02.04.2015, N 336-Ն 16.04.2015, N 349-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան