Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.23/84(1264) Հոդ.1051
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.05.24 N 659-Ն)

1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:

5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ` ԳՀՓԿԱ) հայտերի հիման վրա:

(5-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)

6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):

7. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:

(7-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:

(8-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

9. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): Ուսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման՝

1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.

2) հնարավոր կատարողների ցանկը.

3) իրական ծավալները և կատարման ժամկետները.

4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:

(9-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների, գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) և հավանական կատարողների ցանկը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:

(10-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)

10.1. ԳՀՓԿԱ հայտերի դեպքում՝

1) սեփական նախաձեռնությամբ կամ պետական պատվիրատուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորվող ԳՀՓԿԱ հայտերը ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ՝ սույն հավելվածի ձևին համապատասխան.

2) իրավաբանական անձինք ԳՀՓԿԱ հայտին կից ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից քաղվածք և իրենց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ (առկայության դեպքում) տեղեկատվություն, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրամադրված տեղեկատվություն պարտավորությունների, «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվություն վարկային պարտավորությունների, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն հարկային պարտավորությունների վերաբերյալ.

3) այն դեպքում, երբ սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված փաստաթղթերը թերի են, դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ներկայացնողին՝ թերությունները շտկելու և 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնելու համար: Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հայտը մերժվում է.

4) ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը ուսումնասիրում է ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը և մինչև տվյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 10-ը ուղարկում է ՀՀ ՌԱՀ-ին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ` ՌՏԳՏԽ)՝ համապատասխան մասնագիտական ենթահանձնաժողովներում ուսումնասիրելու և գիտական եզրակացություն ստանալու համար: Միաժամանակ ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը ԳՀՓԿԱ հայտն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ ԱԱԾ)` ուսումնասիրման և ԳՀՓԿԱ արդյունքի մասով որպես պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով.

5) ՌՏԳՏԽ-ն և ԱԱԾ-ն համապատասխան տեղեկատվությունները մինչև տվյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 30-ը ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին: Գրավոր տեղեկացումը պետք է պարունակի հիմնավորում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության վերաբերյալ, որը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը.

6) սույն կետի 5-րդ ենթակետում նշված մարմինների կողմից դրական կարծիքների առկայության դեպքում ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը սեփական նախաձեռնությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացվող ԳՀՓԿԱ հայտերը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հնարավոր պետական պատվիրատու հանդիսացող այլ շահագրգիռ մարմիններին: Վերջիններս իրենց դիրքորոշումը տասն աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ կամ գրավոր տեղեկացնում են կարծիք ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին: Գրավոր տեղեկացումը պետք է պարունակի հիմնավորում լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության վերաբերյալ, որը չի կարող գերազանցել տասն աշխատանքային օրը.

7) պետական պատվիրատուի (պատվիրատուների) և ԱԱԾ դրական դիրքորոշման պարագայում ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են ՀՀ ՌԱՀ-ին կից ՌՏԳՏԽ: Հայտերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում ՌՏԳՏԽ-ն հրավիրում է նիստ.

8) պետական պատվիրատուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած ԳՀՓԿԱ հայտերը նույն թեմայի վերաբերյալ մեկից ավելի կատարողների կողմից հայտեր ներկայացված լինելու դեպքում, ՌՏԳՏԽ-ն ներկայացված հայտերն ուղարկում է ՌԱՀ-ի քարտուղարություն՝ ՌԱՀ-ի անդամներին և պետական պատվիրատուներին փոխանցելու նպատակով.

9) ՌՏԳՏԽ-ն հայտերի վերաբերյալ արձանագրությունը նիստի ավարտից հետո 3-օրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ին.

10) ՌՏԳՏԽ-ում հավանության արժանացած սեփական նախաձեռնությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի կողմից ներկայացվում են «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ մարտավարատեխնիկական առաջադրանք կազմելու նպատակով:

(10.1-ին կետը լրաց. 08.05.24 N 659-Ն)

11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին:

(11-րդ կետը խմբ. 08.05.24 N 659-Ն)

12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները, անվանացանկն ու հնարավոր կատարողները քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:

(12-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ. 08.05.24 N 659-Ն)

13. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(13-րդ կետը փոփ. 01.08.19 N 1028-Ն)

Ձև

 

ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ

 

Հայտը հանձնված է

_____ ______________ 20 _____ թ.

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Նախագծի անվանումը

 

Նախագծի հեղինակը

 

Նախագծում ընդգրկված հիմնական կատարողների քանակը

 

Կատարման ժամկետը (ամիսներով)

 

Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց կատարման ժամկետները

(ամիսներով)

 

Պահանջվող ֆինանսավորման ծավալը

(նախագծի ընդհանուր արժեքը հազ.դրամ)

 

Հայտատուի տեսակը

(իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ ֆիզկական անձ)

 

 

Նախագծի ղեկավարի տվյալները

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանրային ծառայության համարանիշը

 

Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը

 

Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը,

մասնագիտությունը)

 

Պաշտոնը

 

Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի անվանումները

և իրականացման ժամկետները

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր/ ֆիզիկական անձ)

 

Անվանումը

 

Իրավաբանական /գրանցման հասցեն

 

Գործունեության հասցեն

 

Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների

համարանիշը (ֆիզ.անձի դեպքում)

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում)

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը

 

 

Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանրային ծառայությունների

համարանիշը

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Նախագծի համառոտ բնութագիրը (մինչև 1 էջ)

 

 

 

2.2. Նախագծի բովանդակությունը* (3-ից մինչև 10 էջ)

 

 

 

2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը

 

 

 

2.3.1. Տեխնիկական ցուցանիշները

 

 

 

2.3.2. Կիրառության բնագավառները

 

 

 

2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ

 

 

 

* Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, կատարողների՝ տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, ակնկալվող արդյունքները և ավարտական ձևերը:

 

3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**

 

NN

ը/կ

Հաստիքի

(պաշտոնի,

գործառույթի)

անվանում

Քանակ

Նախագծի շրջանակներում

կատարողի կողմից

իրականացվող

աշխատանքների բնույթ

1 հաստիքային

միավորի համար

ամսական

աշխատավարձ

         
         
         
         
         
         
         

 

**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV)

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***

 

NN

ը/կ

Հոդվածների անվանումները

Կազմակերպության ծախսերը

(հազ. դրամ)

1.

Ուղղակի արտադրական ծախսումները

 

2.

Անուղղակի արտադրական ծախսումները

 

3.

Ինքնարժեքը

 

4.

Ոչ արտադրական ծախսերը

 

5.

Ընդամենը

 

6.

Շահույթը

 

7.

Գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի

 

8.

Ավելացված արժեքի հարկը

 

9.

Գինը

 

 

*** Լրացվում է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն՝ ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)

 

Կազմակերպության ղեկավար

__________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Նախագծի ղեկավար

__________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Ֆինանսական գծով պատասխանատու

(հաշվապահ)

 _________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

(ձևը լրաց. 08.05.24 N 659-Ն)

(հավելվածը փոփ. 01.08.19 N 1028-Ն, խմբ., լրաց. 08.05.24 N 659-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան