ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 422-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1415-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 660-Ն որոշման հավելվածի 30-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1415-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Արթուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով,
բ. «Կարեն Մուխսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Կարեն Ղարիբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ» բառերով,
գ. «Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ» բառերը փոխարինել «Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության պետ» բառերով.
2) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Արշակ Հովհաննիսյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Արմինե Ասլանյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով,
բ. «Արփի Միրաբյան - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Լաուրա Մանուկյան - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |