ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2019 թ. |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 18.04.24 թիվ 24-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ««Կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, բանկային վարկերի և փոխառությունների վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հունվարի 25-ի թիվ 07-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 20-Ն որոշման |
Բաժին 1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ
Հազար դրամ (ամբողջ թվերով) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Տար-վա սկզբի մնա-ցորդը |
որից` ժամկետանց |
Հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդը |
որից` ժամկե-տանց |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Դեբիտորական պարտքեր, ընդամենը («115»+«120»+«125»+«130»), այդ թվում՝ |
110 |
||||
Պարտքեր վաճառքների գծով, որից` |
115 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
115.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
115.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
115.3 |
||||
Տրված ընթացիկ կանխավճարներ, որից` |
120 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
120.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
120.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
120.3 |
||||
Պարտքեր բյուջեի գծով |
125 |
||||
Այլ դեբիտորական պարտքեր, որից` |
130 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
130.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
130.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
130.3 |
||||
Կրեդիտորական պարտքեր, ընդամենը («140»+«145»+«150»+«155»+«160»), այդ թվում՝ |
135 |
||||
Պարտքեր գնումների գծով, որից` |
140 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
140.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
140.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
140.3 |
||||
Ստացված ընթացիկ կանխավճարներ, որից` |
145 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
145.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
145.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
145.3 |
||||
Պարտքեր բյուջեին |
150 |
||||
Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով |
155 |
||||
Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ սոցիալական վճարների գծով և մասնակիցներին (հիմնադիրներին) պարտքերը), որից` |
160 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
160.1 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
160.2 |
||||
ոչ ռեզիդենտներ |
160.3 |
||||
Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը, որից` |
165 |
||||
ֆինանսական կազմակերպություններ |
165.1 |
||||
ոչ ֆինանսական կազմակերպություններ |
165.2 |
||||
տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք) և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ |
165.3 |
||||
ոչ ռեզիդենտներ |
165.4 |
||||
Պաշարներ և կենսաբանական ակտիվներ |
170 |
X |
X | ||
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) |
175 |
X |
X |
X | |
Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից, աճողական կարգով) |
180 |
X |
X |
X |
Բաժին 2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների
Հազար դրամ (ամբողջ թվերով) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծած-կա-գիրը |
Դեբիտորական պարտքեր |
որից` ժամկետանց |
Կրեդիտո-րական պարտքեր |
որից` ժամկետանց | |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 | |
Ընդամենը («215»+«220»+«230»+«240»), այդ թվում` |
210 |
«110» (սյունակ3) |
«110» (սյունակ4) |
«135» (սյունակ3) |
«135» (սյունակ4) | |
Հայաստան |
215 |
|||||
ԱՊՀ երկրներ, ընդամենը, որից` |
220 |
|||||
Բելառուս |
220.1 |
|||||
Ղազախստան |
220.2 |
|||||
Ղըրղըզստան |
220.3 |
|||||
Մոլդովա |
220.4 |
|||||
Ռուսաստանի Դաշնություն |
220.5 |
|||||
Տաջիկստան |
220.6 |
|||||
Թուրքմենիա |
220.7 |
|||||
Ուզբեկստան |
220.8 |
|||||
Ուկրաինա |
220.9 |
|||||
ԵՄ երկրներ, որից` |
230 |
|||||
Ավստրիա |
230.1 |
|||||
Բելգիա |
230.2 |
|||||
Ֆրանսիա |
230.3 |
|||||
Ֆինլանդիա |
230.4 |
|||||
Գերմանիա |
230.5 |
|||||
Նիդեռլանդներ |
230.6 |
|||||
Իռլանդիա |
230.7 |
|||||
Չեխիայի Հանրապետություն |
230.8 |
|||||
Իտալիա |
230.9 |
|||||
Հունաստան |
230.10 |
|||||
Շվեդիա |
230.11 |
|||||
Դանիա |
230.12 |
|||||
Լյուքսեմբուրգ |
230.13 |
|||||
Իսպանիա |
230.14 |
|||||
Բուլղարիա |
230.15 |
|||||
Ռումինիա |
230.16 |
|||||
Լատվիա |
230.17 |
|||||
Լիտվա |
230.18 |
|||||
Էստոնիա |
230.19 |
|||||
Այլ երկրներ, որից` |
240 |
|||||
Իրան |
240.1 |
|||||
Իսրայել |
240.2 |
|||||
Թուրքիա |
240.3 |
|||||
Միացյալ Արաբական Էմիրություններ |
240.4 |
|||||
Ամերիկայի միացյալ Նահանգներ |
240.5 |
|||||
Չինաստան |
240.6 |
|||||
Ճապոնիա |
240.7 |
|||||
Շվեյցարիա |
240.8 |
|||||
Վրաստան |
240.9 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր` |
___________________ |
|
_____________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ լիազորված անձ)՝ |
____________________ |
_______________ | |
|
|
(Ստորագրություն) | |
|
____ . ____ . _________թ. |
(հավելվածը փոփ. 30.11.20 թիվ 22-Ն, խմբ. 18.04.24 թիվ 24-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 20-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 6-Ֆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորվում են «Կազմակերպության հաշվարկների վիճակի վերաբերյալ» Ձև թիվ 6-Ֆ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունում ներառվում են ռեսպոնդենտի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող այլ առանձնահատկություններ սահմանված չեն:
7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից`
1) «Բաժին 1. Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ»,
2) «Բաժին 2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների»:
9. Սույն հրահանգի իմաստով.
1) տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում (Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:),
2) տնային տնեսությունը անձանց խումբ է (ֆիզիկական անձինք), որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք) (Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:),
3) ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է,
4) ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները (Ֆինանսական կազմակերպություններ են՝ Կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:),
5) կառուցվածքային միավորը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե դրա տնտեսական շահերի հիմնական շրջանը (կենտրոնը) այդ երկրի տնտեսական տարածքում է (Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակավայրը հիմնական համարելու համար: Եթե տնային տնտեսության անդամը բացակայում է մեկ տարուց ավել, ապա նա դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց, հետևաբար դառնում է այլ երկրի ռեզիդենտ:):
10. Հաշվետվության «Դեբիտորական և կրեդիտորական պարտքեր, բանկային վարկեր, փոխառություններ, պաշարներ և կենսաբանական ակտիվներ» բաժինն ամփոփում է առևտրային կազմակերպությունների, տնտեսության մյուս հատվածների ու արտաքին աշխարհի միջև բոլոր տեսակի հաշվարկների մասին տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները, որոնցից պետք է առանձնացնել ժամկետանց պարտքերի մնացորդները (սյունակ 2 և սյունակ 4):
11. «Դեբիտորական պարտքեր, ընդամենը» տողում (ծածկագիր՝ «110») և «Կրեդիտորական պարտքեր, ընդամենը» տողում (ծածկագիր՝ «135») լրացվում են հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 3) մնացորդները:
12. «Պարտքեր վաճառքների գծով» տողում (ծածկագիր՝ «115») լրացվում է արտադրանքի, ապրանքների վաճառքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, ինչպես նաև այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով առաջացած դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (221՝ «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» և 223՝ «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» (վաճառքների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշիվների մնացորդների տարբերությունը):
13. «Տրված ընթացիկ կանխավճարներ» տողում (ծածկագիր՝ «120») լրացվում են ընթացիկ ակտիվների ձեռք բերման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար տրված կանխավճարների գումարները (224՝ «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվի մնացորդը):
14. «Պարտքեր բյուջեի գծով» տողում (ծածկագիր՝ «125») լրացվում են բյուջե ավել վճարված (փոխհատուցման ենթակա) գումարները (225՝ «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» հաշվի մնացորդը):
15. «Այլ դեբիտորական պարտքեր» տողում (ծածկագիր՝ «130») լրացվում են գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, սկզբնական արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի դիմաց ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման, այլ եկամուտների, աշխատավարձի վճարման, աշխատակիցների հետ այլ գործառնությունների, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (222՝ «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 229՝ «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» հաշիվների մնացորդների հանրագումարի և 223՝ «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերին վերաբերող մասով) հաշվի մնացորդի տարբերությունը):
16. Առանձին տողերում (ծածկագրեր՝ «115.1», «115.2», «115.3», «120.1», «120.2», «120.3» և «130.1», «130.2», «130.3») լրացվում են նաև ըստ տնտեսության որոշ հատվածների գծով դեբիտորական պարտքերի համապատասխան մնացորդները (տես` սույն հրահանգի 9-րդ կետի՝ 1-5-րդ ենթակետերը):
17. «Պարտքեր գնումների գծով» տողում (ծածկագիր՝ «140») լրացվում է հումքի, նյութերի, ապրանքների գնումների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների գնումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (521՝ «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի մնացորդը):
18. «Ստացված ընթացիկ կանխավճարներ» տողում (ծածկագիր՝ «145») լրացվում է գնորդներից և պատվիրատուներից արտադրանքի, ապրանքների, այլ ակտիվների մատակարարման, ինչպես նաև աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և գործառնական վարձակալության համար ստացված կանխավճարների գումարը (523՝ «Ստացված կանխավճարներ» հաշվի մնացորդը):
19. «Պարտքեր բյուջեին» տողում (ծածկագիր՝ «150») լրացվում է բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (524՝ «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» հաշվի մնացորդը):
20. «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (ծածկագիր՝ «155») լրացվում է կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձի և այլ կարճաժամկետ հատուցումների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (527՝ «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի մնացորդը):
21. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ սոցիալական վճարների գծով և մասնակիցներին (հիմնադիրներին) պարտքերը)» տողում (ծածկագիր՝ «160») լրացվում են սոցիալական վճարների, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տույժերի, տուգանքների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (525՝ «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» հաշվի մնացորդը), մասնակիցների (հիմնադիրների) հետ կանոնադրական կապիտալում մասնակցության դիմաց ստացվող եկամուտների (շահաբաժինների) գծով կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (529՝ «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» հաշվի մնացորդը) և գործառնական վարձակալության, տույժերի, տուգանքների, ապահովագրավճարների, ձեռք բերված ձեռնարկատիրական գործունեության, աշխատակիցներին առհաշիվ տրված գումարների, աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի հաշվեկշռային արժեքը (528՝ «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» և 531՝ «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը):
22. Առանձին տողերում (ծածկագրեր՝ «140.1», «140.2», «140.3», «145.1», «145.2», «145.3» և «160.1», «160.2», «160.3») լրացվում են նաև ըստ տնտեսության որոշ հատվածների գծով կրեդիտորական պարտքերի համապատասխան մնացորդները (տես` սույն հրահանգի 9-րդ կետի՝ 1-5-րդ ենթակետերը):
23. «Պարտքեր բանկերի վարկերի և փոխառությունների գծով, ընդամենը» տողում (ծածկագիր՝ «165») լրացվում են երկարաժամկետ և կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք գումարների հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են նաև պարտքերն ըստ տնտեսության հատվածների (ծածկագրեր՝ «165.1», «165.2», «165.3», «165.4»), (տես` սույն հրահանգի 9-րդ կետի՝ 1-5-րդ ենթակետերը):
24. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «170») լրացվում է 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
25. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (ծածկագիր՝ «175») լրացվում են հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքերը (հաշիվ 931 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր»):
26. «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր (տարվա սկզբից աճողական կարգով)» տողում (ծածկագիր՝ «180») լրացվում են հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքերը (հաշիվ 932 «Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր»):
27. Հաշվետվության «Բաժին 2. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ըստ երկրների» բաժնի լրացման ժամանակ պետք է հաշվի առնել, որ «210» ծածկագրով տողի՝ սյունակներ 1-4-ի տվյալները պետք է հավասար լինեն «110» և «135» ծածկագրերով տողերի համապատասխան սյունակներ՝ 3-ի և 4-ի տվյալներին:
(հավելվածը խմբ. 18.04.24 թիվ 24-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.04.2024, թիվ 24-Ն | 23.04.2024, թիվ 20-Ն | |
30.11.2020, թիվ 22-Ն | 18.12.2020, թիվ 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|